СТАНЬ VIP
Изменить размер
 12 фев 2016, 19:53
 4.1/5 - 12 голосов
 51:09  
Kisabac lusamutner
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՆՈՂՆԵՐ» - 63-ամյա ամուսիններն արդեն 6 տարի միայնակ խնամում են իրենց թոռնիկին: Թեմուրի ծնունդից անմիջապես հետո հայրը լքել է նրան ու մորը, իսկ մայրը 4 ամսական որդու խնամքը հանձնել է իր ծնողներին: Թեմուրը մանկական ուղեղային կաթված ունի: Նա չի խոսում, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ուտել ու անգամ ամենապարզ գործողություններ անել: Արարատի մարզի Նոր ուղի գյուղում է ապրում այս ընտանիքը: Պարոն Դավիթն ու տիկին Ժենյան իրենց կյանքը չեն պատկերացնում առանց Թեմուրի: Թեմուրին նույնպես օդի ու ջրի պես անհրաժեշտ է տատիկի ու պապիկի ներկայությունը: Երեխայի մայրը՝ Արմենուհին, ապրում ու աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Ամեն ամիս նա ծնողներին գումար ու դեղեր է ուղարկում որդու կարիքները հոգալու համար և տարին մեկ այցելում ընտանիքին:
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Kisabac lusamutner