13 янв 2016, 18:35
4.1/5 - 18 голосов
2851

ԻՄ ՀՈԳՍԵՐՈՎ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ - 14-ամյա Հայկն ամեն առավոտ դպրոց գնալուց առաջ իր պարտքն է համարում վառարանը վառել: Նա մոր՝ Լիլիթի աշխատանքը թեթևացնելու համար ստիպված է լինում Գյումրիի փողոցներից ու աղբանոցներից տարբեր իրեր հավաքել, որպեսզի ձմռան ցրտից կարողանան պաշտպանվել: Արդեն մի քանի տարի 32-ամյա Լիլիթը 2 զավակներին՝ Հայկին ու Հասմիկին միայնակ է մեծացնում: Ամուսնալուծությունից հետո Շիրակի մարզի Արթիկ քաղաքից նա Գյումրի փախավ: Իր հոգսերով մեկուսացած Լիլիթը փորձում է նոր կյանք սկսել, սակայն սոցիլական խնդիրները նրան հանգիստ չեն տալիս: Այսօր նա իր 2 երեխաների հետ ուզում է մոռանալ անցյալում կրած տանջանքները: