ՀՆԱԲԵՐԴԻ ԱՂՄՈՒԿԸ - Ասեղ կուլ տալու միջոցով ինքնասպանության փորձից սկսած մինչև սեփական երեխային խեղդամահ անելը: Սրանք Լուսիկի և Վարազդատի 9 երեխաներից ողջ մնացած 6-ի ապշեցնող պատմություններն են: Այս ընտանիքում մի քանի տարի է աղմուկի, վեճերի ու խնդիրների պակաս չի զգացվում: 6 երեխաների ծնողներ` Լուսիկին ու Վարազդատին, վաղուց միավորում է միայն փաստացի ամուսիններ լինելն և նույն հարկի տակ ապրելը: Հնաբերդում ապրող ընտանիքի խնդիրները ավելացան ևս մեկով, երբ նրանց դուստրը` Արեգնազը, ամուսնու տնից վերադարձավ ծնողների տուն, իր հետ բերելով 2 երխաներից միայն մեկին։