«ՀԱՐՈՒՍՏԻ» ՏՈՒՆԸ - Անյուտան 17 տարեկան էր, երբ հանդիպեց Կամոյին և սկիզբ դրվեց ամուր ընտանիքի հիմքը, որը հետագայում դարձավ ամենամեծն ու բազմանդամը Լանջառում: Ընտանիքի հոր՝ Կամոյի ուսերին են մի շարք առաջնահերթ՝ ֆինանսական խնդիրներ, որոնք առաջացան, երբ նա դադարեց աշխատել առողջական խնդիրների պատճառով: Ավագ որդին՝ Կորյունը փորձեց թեթևացնել ծնողների հոգսը, սակայն նա էլ ստիպված եղավ դուրս գալ աշխատանքից: