"ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ" - Ռուստամ Սարգսյան և Մարետա Ղազարյան հակամարտությունն ունի 2 տարվա պատմություն: Խաղասեղանին դրված է պապենական տունը, իսկ սեղանի շուրջ նստած են Ռուստամն ու նրա հորաքույրը՝ Մարետան: Վերջինիս Ռուստամը մեղադրում է իրեն պատկանող տարածքին անօրինական կերպով տիրանալու մեջ: Մարետան ի պատասխան մեղադրանքի, հայտարարում է որ հենց ինքն է տան սեփականատերն ու միակ տիրուհին: