ՀԱՑԱՏԱՆ ԻՇԽԱՆԸ - Իշխան Չոլոյանը շատ անգամներ է դիտել "Կովկասի գերուհին" ֆիլմը չպատկերացնելով, որ մի օր էլ ինքն է փախցնելու իր Նինային։ Ի տարբերություն ֆիլմի, Իշխանը ուրիշի ջրաղացին չէր ջուր լցնում: Անսպասելի դեպքը "ստիպեց" իրեն գնալ այդ քայլին, հակառակ դեպքում դեռ երկար պետք է սպասեր Նինային իր կողքին տեսնելու համար: Վեց երեխաներ ունեցող ամուսինները,դուրս գալով Իշխանի հայրական տանից, մեկ տասնամյակից ավել ապրում են այս տարածքում,որը ժամանակին ծառայել է որպես հացատուն: