ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Изменить размер




 26 ноя 2015, 19:01
 5/5 - 8 голосов
 1994
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ - Հայրական փոքրիկ տնից հեռանալու որոշումը 37-ամյա Ֆուրմանն ինքն է կայացրել: Նրա՝ 6 անձից բաղկացած ընտանիքը, արդեն 4 ամիս է, ապաստան է գտել համագյուղացիներից մեկի տանը: Կենցաղային պայմանները, մեղմ ասած, անմխիթար են, ու նրանց մնում է միայն հարմարվել իրականությանը: Ֆուրմանը նախկինում անասնապահությամբ էր զբաղվում ու այդպես վաստակում օրվա հացը: Սակայն առողջական խնդիրներն այսօր նույնիսկ դրա հնարավորությունը չեն տալիս: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում ապրող այս ընտանիքում ավելի հեշտությամբ կարելի է հաշվել ունեցածը, քան չունեցածը: Տիկին Անահիտն ամեն հարցում է ամուսնու կողքին: Ֆուրմանը նրան հերոս կին է համարում՝ շնորհակալ լինելով Աստծուց, որ իր կյանքի ուղեկիցը հենց Անահիտն է: 10-ամյա Լենան, 9-ամյա Լիլիթը, երկվորյակ եղբայրներ Նժդեհն ու Արաբոն ծնողների ուրախությունն են: Նրանք անում են ամեն ինչ՝ երեխաների երջանիկ մանկությունը ապահովելու համար, սակայն դա միշտ չէ որ հաջողվում է: Տաղավարում ընտանիքի մայրն է՝ Անահիտ Հակոբյանը:
Gisher News


Вернуться в Kisabac lusamutner



⇑ Наверх
⇓ Вниз