ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Изменить размер




 27 янв 2016, 18:53
 5/5 - 7 голосов
 49:34   2443
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - 25-ամյա Մարինեն հասցրել է կյանքը մի քանի անգամ դասավորել: Ո՛չ առաջին, ո՛չ 2-րդ ամուսնությունները չերջանկացրին նրան: Երիտասարդ կինը տարբեր ամուսնություններից ծնված երեխաների՝ 4 տարեկան Լուսինեի ու 1 տարեկան Նարեկի հետ ստիպված եղավ մի ֆերմայից տեղափոխվել մյուսը: Կթվորուհու աշխատանքը միակն էր, որը նա կարող էր անել ու այդ միջոցով վաստակել օրվա հացը: Վերջին ֆերմայում աշխատելը ճակատագրական եղավ. hենց այստեղ Մարինեն հանդիպեց իր կյանքի 3-րդ տղամարդուն: Այսօր Մարինեն իր երեխաների և սիրած տղամարդու հետ ապրում է Երևանի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում: Ցավոք չկան համապատասխան կադրեր, որ կարողանանք ցույց տալ թե ինչ սոցիալական ծանր պայմաններում է ապրում այսօրվա մեր հերոսուհին: Ֆերմայի տերը իր պատճառները ուներ, և թույլ չտվեց, որ մեր տեսախցիկը ֆիքսի այդ ամենը:
Gisher News


Вернуться в Kisabac lusamutner



⇑ Наверх
⇓ Вниз