СТАНЬ VIP
Изменить размер
 05 фев 2016, 18:51
 4.2/5 - 5 голосов
 49:57  
Kisabac lusamutner
ԸՆԴԱՐՁԱԿԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ - Թեև Հովհաննիսյաններն ունեն 5 սենյականոց տուն, ու նրանց երեխաները քնում են իրենց սեփական անկողիններում, բայց դա ընտանիքին չի ազատում հոգսերից և խնդիրներից: Ընդարձակ սենյակների պատերի վրա երևում են շատ վաղուց կատարած վերանորոգման հետքերն ու անձրևաջրերից առաջացած ճեղքերը: Արթուրն ու Լուսինեն իրենց առաջնեկի ծնունդից հետո ստիպված եղան 12 տարի սպասել հաջորդ զավակների լույս աշխարհ գալուն: Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում գտնվող իրենց տանը նրանք ապրում են 6 հոգով: Այստեղ պատերն ավելի շատ տխրության, քան ուրախությանն են ականատես տեսնում: Գրեթե բոլոր խոսակցությունները դժվարությունների ու դրանցից դուրս գալու ուղիների շուրջ են: Թվում է`Հովհաննիսյաններն ունեն այն, ինչի մասին շատերը երազում են, բայց սոցիալական, կենցաղային ու առողջական բազմաթիվ խնդիրները խոչընդոտում են խաղաղ ու անհոգ օրեր ունենալուն:
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Kisabac lusamutner