ԲԱԺԱՆՈՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ - Գրեթե 50 տարի առաջ Դամիրյանների ընտանիքը տուն գնեց Երևանում, որը նրանց համար դարձավ պատուհաս: Այստեղ արդեն ապրում է Դամիրյանների երրորդ սերունդը, բայց նրանք ամեն օր ստիպված են պաշտպանել այս տանն ապրելու իրավունքը: Տիկին Անահիտն այս կռվախնձոր դարձած բակում մեծացրել է իր երեք տղաներին, որոնցից միայն մեկն է հիմա ապրում ծնողների հետ: Տիկին Անահիտը խնամում է թոռանը, որից հրաժարվել են ծնողները: