ԲԱՑԱԿԱ ՏՂԱՄԱՐԴԻԿ - 1988թ.ի երկրաշարժը մարդկային և նյութական վնասներ հասցրեց մի շարք ընտանիքների: Գյումրի քաղաքում բնակվող Ալվարդ Իսկանդարյանի ընտանիքը նրանցից մեկն է, որը մինչ օրս, ամեն օր զգում է երկրաշարժի հետևանքը: Արգելանոց թաղամասի արգելված տանն են ապրում տիկին Ալվարդը,3 անչափահաս թոռներն ու հարսը: Միակ որդին և միակ աշխատող Գագիկը, շուրջ 6 տարի է գտնվում է ընտանիքից և հայրենիքից հեռու: