ԱՅԳԵՍՏԱՆԻ ԱՄԵՆ ՕՐԸ - Ինարա Սանոսյանն ու Սեյրան Մալինցյանը 19 տարվա ամուսիններ են:Նրանք, ի սկզբանե, ապրել են սոցիալական վատ պայմաններում, սակայն այսօր հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Ինարան՝ վաճառելու նպատակով, հարևանի ծառից ընկույզ է հավաքում, Սեյրանն էլ ղասաբ է :Իսկ նրանց 5 զավակներից ավագի՝Թամարայի, համար այս ուսումնական տարին՝ հագուստ և գրքեր չունենալու պատճառով, սկսվել է ոչ թե սեպտեմբերի՝այլ, հոկտեմբերի 1-ին, մինչդեռ 2 տարեկան Գառնիկը,մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի առ այսօր: Բազմանդամ ընտանիքի ապրուստն ու ամբողջ հոգսը Սեյրանը միայնակ է հոգում, և այլևս ի վիճակի չի դիմակայել կյանքի հարվածներին։