ԱՌՅՈՒԾԻ ՎԱԽԸ - Թողնելով անցյալում իրենց անհաջող ամուսնությունների դառը փորձը՝ Առյուծն ու Նունուֆարը, որոշեցին միասին ապրել և արդեն 10 տարուց ավել անբաժան են: Նրանց միությունն ավելի ամրացավ որդու՝ Մոնթեի, ծնունդով, ով հիմա ծնողների օգնականն է կենցաղային խնդիրները հոգալու հարցում: Տան միակ կերակրողը՝պարոն Առյուծը, առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով, արդեն, մի քանի ամիս է անաշխատունակ է: Տիկին Նունուֆարը, սիրով խնամում է ամուսնուն, օգնելով նրան ոտքի կանգնել և հոգալ ընտանիքի կարիքները: Իսկ Առյուծի սիրտը տանջում է մի հարց՝ ինչպե՞ս որդու մանկությունը դարձնել անհոգ ու երջանիկ: