ԱՌԱՆՑ ԼՈՒՅՍԻ - 29 տարի առաջ՝ հաշվի չառնելով, նույնիսկ, այն փաստը, որ իր ապագա հարսնացուն ընդամենը14 տարեկան էր, Ստեփան Մուրադյանը՝ մեկ օրում, ամուսնացավ Սիլվա Թառյանի հետ: Այսօր, այս ընտանիքում մեծացող 5 երեխաները, ապրում են սոցիալական ծանր պայմաններում, քանի որ՝ Ստեփանի և Սիլվայի խոսքերով, ընտանիքի ապրուստի միակ միջոցը իրենց հաշմանդամության թոշակն ու երեխաների նպաստն է: Ընտանիքի վիճակն ավելի է ծանրացնում Ստեփանի կույր լինելու փաստը: