ԱՆՎԵՐՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ - Աշոտը Ղևոնդյանը կնոջը՝ Լարիսա Մնացականյանին համատեղ կյանքի ընթացքում "ապահովեց" գլխապտույտ առաջացնող այնպիսի "անակնկալներով", որոնց մասին ոչ մի կին չէր էլ կարող երազել: 2005թ.ին ամուսնալուծվելով, Լարիսան մանկահասակ որդու և դստեր հետ գնաց ապրելու հայրական տանը,իրեն պատկանող տան փոխարեն:Բայց այնտեղ ի հայտ եկած խնդիրները պատճառ դարձան սեփական տուն տեղափոխվելու համար: Այդ տանը ապրելը իրական փորձություն է մոր և աղջկա համար,քանի որ չկան տարրական պայմաններ,իսկ տիրող ցուրտը բառերով չես նկարագրի: