«ԱՆՍՊԱՍԵԼԻ» ԸՆՏԱՆԻՔ - Մանկության ընկերներ՝ Ամալյա Զաքարյանն ու Վանիկ Գրիգորյանը , դարձան ամուսիներ. նրանց չխանգարեց անգամ տարիքային անսովոր տարբերությունը: Մի քանի ամիս առաջ, Գրիգորյանների՝ արդեն, բազմանդամ ընտաիքը, տնակից տեղափոխվեց նոր բնակարան, սակայն դա նրանց առանձնապես չուրախացրեց. նրանց սպասումները չարդարացվեցին և հոգսերը չպակասեցին: Այսօր նրանք շարունակում են ապրել Գյումրու համար սովորական դարձած դժվար առօրյայով: Ընտանիքում մեծացող 4 երեխաներից 3-ը, սովորում են գիշերօթիկ դպրոցում՝ ծնողներն այդ կերպ լուծում են նրանց հագուստի և սննդի հարցը, իսկ իրենք ապրում են բարի մարդկանց օգնության հաշվին: