ԱՆՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ - Նելլի Խաչատրյանը 16 տարեկան էր, երբ նրա մայրը՝ Գայանե Մամիկյանը, չկարողացավ շարունակել համատեղ կյանքը ամուսնու հետ և, չորս անչափահս երեխաներից երեքին՝ 8 ամյա զույգեր Դավիթին և Քրիստինեին, և 13 տարեկան՝ Ռուզաննային իր հետ վերցնելով , հեռացավ տանից: Նելլին որոշեց ապրել հոր՝ Սամվելի, հետ և, գումարի դիմաց, ուրիշի տներ մաքրեց, կարտոֆիլ ու սմբուկ հավաքեց, տան ֆինանսական հոգսը թեթևացնելու համար: 2015 թ.-ին ծնվեց Նելլի առաջնեկը՝Մարին: Սակայն, մինչ երեխայի լույս աշխարհ գալը, Նելլիի խոսքով, նրա քաղացիական ամուսինը՝ ՄխիթարՊետրոսյանը, առանց որևէ բացատրության, հեռացավ տանից։