ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐԸ - Լոռու մարզի Այգեհատ գյուղի բնակիչ Արմենակ Շախկուլյանն ու Օձունի բնակչուհի Լուսինե Նամազյանը տասնհինգ տարի առաջ ՝ մի քանի օրում, համատեղ ապրելու որոշում կայացրեցին, սակայն, բաժանվեցին շատ կարճ ժամանակահատվածում: Տարիներ շարունակ միմյանցից բաժան ապրելուց հետո, նրանք նորից վերամիավորվեցին և միասին սկսեցին խնամել Արմենակի զարմուհուն՝ 9-ամյա Գոհարիկ Վարդանյանին: Նրանց այս արարքը վերջնականապես սրեց Շախկուլյանների և Գոհարիկի հոր՝ Արթուր Վարդանյանի, ընտանիքների միջև եղած տևական թշնամությունը: Ինչո՞ւ է՝ այսօր, արդեն 15-ամյա Գոհարիկը ՛խաղաքարտ՛ դարձել իր հարազատների ձեռքին: Ի՞նչ խնդիրներ ունի նա ու ի՞նչ խնդրանքով է մեզ դիմել Շախկուլյանների ընտանիքը