СТАНЬ VIP
Изменить размер
 21 дек 2015, 18:58
 5/5 - 8 голосов
 35:22  
Kisabac lusamutner
ԱՂԲԱՆՈՑԻ ՏԵՐԵՐԸ - Երևան քաղաքի Շիրակի 45 հասցեում` երկաթգծի ու աղբանոցի մեջտեղում գտնվող այս երկու սենյականոց տնակում է ապրում Մանուկյանների բազմանդամ ընտանիքը: Տնակից բացվող տեսարանը ճահճի ու աղբանոցի համադրություն է: Այստեղից է տիկին Անուշն իր 36-ամյա տղայի հետ օրվա հացի համար տարբեր տեսակի մետաղներ, շշեր ու փայտ հավաքում: Նրանց հաճախ միանում են Լիլիթի ու Արմինեի երեխաները: 55-ամյա այս կնոջ երկու աղջիկներն իրենց երեխաների հետ տարբեր հանգամանքների պատճառով այսօր նրա հետ են ապրում: 11 հոգանոց այս ընտանիքում, որտեղ 6 անչափահաս երեխա է մեծանում, յուրաքանչյուրն իր անցած ուղին ու պատմությունն ունի, սակայն նույն են նրանց խնդիրներն ու վերջին հանգրվանը:
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Kisabac lusamutner