ՆՈՐ ԿՅԱՆՔԻ "ՆՈՐ ԿՅԱՔԸ" - Մեկ տարի առաջ փոխվեց Նոր կյանքի ուսումնական խաղաղ անդորրը: Նորանշանակ տնօրենն իր հետ նորամուծություններ պիտի բերեր… բերեց: Նորանշանակ տնօրենի հետ շարունակվող վեճերն ու տարաձայնությունները ստիպեցին ուսուցիչներին հեռանալ հարազատ դպրոցից: Դասաժամերի խաղաղ ընթացքն ապահովելու փոխարեն ուսուցիչները ստիպված եղան պայքարել սեփական իրավունքների համար: