Ժանր. Քաղաքական դրամա
Ռեժիսոր. Մհեր Մկրտչյան
Սցենարի հեղինակ. Մհեր Մկրտչյան
Դերերում. Անի Ղազարյան, Սերգեյ Շակուրով, Լևս Դավթյան, Սիրանուշ Լազյան, Շանթ Հովհաննիսյան, Կարո Հովհաննիսյան, Անահիտ Կիրակոսյան
«Իշխանություն 2» ֆիլմը համանուն առաջին ֆիլմի շարունակությունն է: Գլխավոր հերոսը՝ Ալիսան, այս անգամ անցնելով կյանքի և մահվան եզրագծով, դավաճանություններ հաղթահարելով և դավադրություններ բացահայտելով հասնում է իր նպատակին: Իսկ նպատակը իշխանություն ստանալը չէ, ինչը չես ասի այդ նույն իշխանության նպատակների մասին… Սուր, անկանխատեսելի և էմոցիոնալ հանգուցալուծում և այս ամենը «Իշխանություն 2» ֆիլմում: