Ռուբենի տունը հրդեհի ճարակ է դառնում։ Համագյուղացիներն ամեն կերպ ձգտում են օգնել ուսուցչի համար նոր տուն կառուցելու գործին, սակայն պետական պաշտոնյանները տարբեր մեքենայությունների միջոցով հետաձգում են շինանյութի տրամադրումը։ Գյուղացիները պահեստից ուժով վերցնում են Ռուբենին հասանելիք ապրանքը։ Արդյունքում նրանցից մի քանիսը հայտնվում են բանտում։