Դերերում Ջեսսի Այզենբերգ, Մարկ Ռուֆֆալո, Վուդի Հարելսոն, Այլա Ֆիշեր, Դեյվ Ֆրանկո, Մելանի Լորեն, Մայքլ Քեյն, և Մորգան Ֆրիման
Սյուժե Դենիել Ատլասը ( Ջեսսի Այզենբերգ), Մերրիթթ ՄքՔինին (Վուդի Հարելսոն), Հենլի Ռիվսը (Այլա Ֆիշեր) և Ջեյք Ուալդերը (Դեյվ Ֆրանկո) հրաշագործներ են, ովքեր մի գեղեցիկ օր հրավեր են ստանում «Աչք» կազմակերպությունից և միավորվելով ստեղծում են «Չորս Հեծյալներ» քառյակը։ Նրանք շոուների ժամանակ բանկեր են թալանում, իսկ ՀԴԲ գործակալներին հիմարացնելով՝ մուկ և կատու են նրանց հետ խաղում։ Ոստիկանները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբակալել նրանց, քանի որ հրաշագործները միշտ 2 քայլ առաջ են լինում նրանցից և, երբ ոստիկանները մտածում են, թե նրանց մոտ ամեն ինչ ստացվել է, հրաշագործները լինում են հենց նրանց թիկունքի հետևում։