ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Hayastany menq enq

Փոքրիկ հաղորդավարներ Լիլիթ Թոխատյանն ու Արեգ Գալոյանը կշրջեն Հայաստանի պատմամշակութային վայրերով, թանգարաններով ու անտիկ հուշարձաններով՝ բացահայտելով ու ներկայացնելով դրանք հեռուստադիտողին:

«Հայաստանը մենք ենք» հաղորդաշարի թիրախային լսարանը 6-16 տարեկան երեխաները և դեռահասներն են: Հաղորդման նպատակն է կապ ստեղծել մայրաքաղաքի և մարզերի միջև, հնարավորություն տալ մարզերի երեխաներին տեղյակ լինել քաղաքում կատարվող իրադարձություններին: Հաղորդաշարը նաև ցույց կտա Հայաստանի գողտրիկ այն անկյունները, որոնց երբեմն ծանոթ չեն անգամ տեղի բնակիչները: Այս ձևաչափը հնարավորություն կընձեռի Հայաստանը տեսնել երեխաների աչքերով՝ անկեղծ, անմիջական և պարզ:

Ամեն անգամ հաղորդավարներն այցելելու են Հայաստանի որևէ մարզ կամ գյուղ՝ ներկայացնելու գեղեցիկ բնությունն ու պատմամշակութային - ճարտարապետական հետաքրքրիր կոթողները: Այնուհետև հաղորդավարները հանդիպելու են մարզի կամ գյուղի երեխաների՝ իրենց հասակակիցների հետ, զրուցելու նրանց հետաքրքրությունների, զբաղմունքների մասին: Այցելելու են տվյալ վայրի դպրոց կամ մշակույթի կենտրոններ, ծանոթանալու երեխաների առօրյային՝ իրենց տարեկիցների օգնությամբ ներկայացնելով տվյալ տարածաշրջանի կոլորիտը:



⇑ Наверх
⇓ Вниз