ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Havati xorhrdavor ughin

Փաստական նյութերի վրա հիմնված «Հավատի խորհրդավոր ուղին» հաղորդաշարը բաղկացած է 12 մասից, դրանցից են՝ Մկրտություն, Մյուռոնօրհնեք, Հավատո հանգանակ, Սուրբ Պսակի խորհուրդ, Ապաշխարհության խորհուրդ և այլն: Հաղորդաշարի ստեղծման նպատակը Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծեսերն ու խորհուրդները ներկայացնելու միջոցով հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրելն է Հայաստանի պատմությանը, նաև հիշեցնելը, թե ինչ դեր է խաղացել եկեղեցին ազգի ինքնապահպանման ու համախմբման գործում, ինչպես է անսասան հավատքն օգնել հայ ժողովրդին հաղթահարելու բազում արհավիրքներ և գոյատևել:
Հաղորդաշարի ընթացքում հեռուստադիտողին իր մեկնություններով ուղեկցում է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը մատչելիորեն մատուցում է եկեղեցու խորհուրդներն ու ծեսերը՝ դրանք հոգեհարազատ դարձնելով յուրաքանչյուրին: Նկարահանումները կատարվել են Հայաստանում (պատմականորեն նշանակալի վայրեր), ինչպես նաև՝ Իսրայելում (Երուսաղեմ) և Իտալիայում (Հռոմ):



⇑ Наверх
⇓ Вниз