СТАНЬ VIP

Hatuk jokat / Հատուկ ջոկատ

Առաջին ալիքը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում են «Հատուկ ջոկատ» իրապատում հեռուստախաղը։ Նոր հեռուստանախագիծը նպատակ ունի նպաստել հեռուստադիտողների ռազմական ու հայրենասիրական դաստիարակությանը, զինծառայության, հայկական բանակի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։ Հեռուստախաղն աշնանային եթերաշրջանի ընթացքում հաճելի լարվածության մեջ կպահի մարդկանց, որոնք կտեսնեն թիմային աշխատանք, ֆիզիկական և հոգեբանական արգելքների հաղթահարում և առողջ մրցակցություն: Պրոֆեսիոնալ հրամանատարների մարտական հրահանգները, գրագետ նախապատրաստական աշխատանքը ենթակաների հետ, հայ սպայի առավել վստահելի ու դրական կերպար կձևավորեն հեռուստադիտողի մոտ: Խաղը հանդիսատեսին կծանթանացնի հայկական բանակում առկա ցամաքային և օդային զորատեսակների և կիրառվող հիմնական զինատեսակների հետ:

⇑ Наверх
⇓ Вниз