Դերակատարներ. Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը
Ֆիլմը պատմում է մի Լոնդոնյան հասարակ երեխայի՝ Հարի Փոթերի մասին, որն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող կվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարիին։