Ռեժիսոր. Մայք Նյուվել
Դերակատարներ. Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը
Հարրին հաղթող է ճանաչվում։ Նա իրեն մեղավոր է զգում Սեդրիկի մահվան համար։ Նա բոլորին տեղեկացնում է Վոլդեմորթի վերադարձի մասին, սակայն չեն հավատում նրան։ Մոգության նախարարը փորձում է ամեն կերպ քողարկել այդ լուրը։ Օգտվելով բոլորի շփոթված վիճակից՝ Գրյումը Հարրիին տանում է իր սենյակ, որտեղ էլ Հարրին պատմում է իր հետ կատարվածը։ Գրյումը սկսում է իրեն վատ զգալ և խմելով դեղաթույնի վերջին մնացորդները՝ Հարրիին ասում է, որ հենց ինքն է Հարրիի անունը գցել Գավաթի մեջ։ Հենց ինքն է Հագրիդին խորհուրդ տվել, որ Հարրիին տանի անտառ, հենց ինքն է Սեդրիկին հուշում տվել, իսկ Նևիլին՝ դեղաթույն։ Հենց ինքն է կախարդել Կրամին։ Այս ամենից հետո պարզվում է, որ Գրյումը Վոլդեմորթի զինակիցն է։ Երբ նա փորձում է սպանել Հարրիին, այնտեղ են հայտնվում Դամբլդորը, ՄաքԳոնագալը և Սնեյփը։ Գրյումը նրանց տեղեկացնում է իրական Ալաստորի գտնվելու վայրի մասին (կախարդական սնդուկում էր նա պահվում)։