Դերակատարներ. Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը
Հարրին գնում է վիրավոր Սիրիուսի մոտ, ով առանց գիտակցության ընկենում է լճի ափի մոտ: Հայտնվում են դեմենտորները: Հարրին փորձում է կիրառել «Էքսպեկտո Պատրոնում» հմայությունը, բայց շուտով կորցնում է ուժերը: Լճի մյուս կողմում ինչ-որ մեկը կրկին օգտագործում է այդ հզոր հմայությունը, որի արդյունքում մի սպիտակ եղնիկ, ճեղքելով դեմենտորները, անցնում է նրանց միջով՝ բոլորի դեմենտորներին հետ պահելով Հարրից և Սիրիուսից: Հարրին կորցնում է գիտակցությունը, և մի քանի ժամ անց արթնանում է Հոգվարթսի դպրոցական հիվանդանոցում: Ընկերներից ու Դամբլդորից նա իմանում է, որ Սիրիուսը պահվում է դպրոցի աշտարակում և նրանց սպասվում է կախաղան՝ դեմենտորների համբույրը: Փիթերը փախել էր, իսկ դա նշանակում է, որ Սիրիուսի անմեղությունը հաստատող ոչ մի ապացույց չկա: