СТАНЬ VIP




 01 сен 2020, 23:00
 4.5/5 - 43 голосов
 02:22:40   3293
Ռեժիսոր. Ռիդլի Սքոթ
Սցենարի հեղինակ. Լոգան Ջոն, Ուիլյամ Նիքոլսոն և Դևիդ Ֆրանցոնի
Դերերում․ Ռասսել Քրոու, Հոակին Ֆենիքս, Քոնի Նելսեն, Ռիչարդ Հարիս, Օլիվեր Ռիդ, Ջիմոն Հոնսու, Դերեք Ջեյքոբի, Թոմաս Արանա, Դևիդ Հեմինգս, Ռալֆ Մյոլլեր, Դևիդ Սկոֆիլդ, Ջոն Շրեպնել, Թոմի Ֆլանագան, Ջիանինա Ֆասիո, Թոնի Կարրան, Դևիդ Բեյլի, Սվեն Օլե Թորսեն, Ալան Կորդյուներ

Рейтинг IMDB Рейтинг КиноПоиск

Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմմադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային։ Նա ուշաթափ ընկնում է գետնին։ Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա։ Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր։ Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ։

Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ։ Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել։ Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը։ Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են։ Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը։

Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Թարգմանված ֆիլմեր


⇑ Наверх
⇓ Вниз