ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գահերի խաղը

«Գահերի խաղը» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենթեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ, ստեղծված գրող Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի ու Հրո Երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են հորինված մայրցամաքներ Վեսթերոսում եւ Էսսոսում՝ տասնամյակ տեւած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեստերոսի մեծ մասը զբաեցնող Յոթ Թագավորություններ պետության ներսում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե Գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեստերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող ձմեռով եւ այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։



⇑ Наверх
⇓ Вниз