ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Եզր

ՀԴԲ(Հետաքննությունների Դաշնային Բյուրո)-ի հատուկ գործակալ Օլիվիա Դունհամին հանձնարարում են աշխատել գիտնական Ուոլթեր Բիշոփի և Փիթեր Բիշոփի(Ուոլթերի որդու) հետ, երբ նրա գործընկեր Ջոն Սքոթը անբացատրելի հանգամանքներում վիրավորվում է, ապա մահանում։

Հանելուկային իրադարձությունները հաջորդում են միմյանց։ Թվում է, թե ինչ-որ մեկը փորձարկումներ է կատարում մարդկության վրա։ Դրանց հետաքննությամբ զբաղվում է «Եզր» թիմը, որին աջակցում է «Մեսիվ Դայնեմիկ» ընկերությունը իր գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Այդպիսի տարօրինակ դեպքերը ստանում են «Մոդել» անվանումը։

Ուոլթերը կարծում է, թե այդ երևույթները տարիներ առաջ իր գործած սխալի հետևանքն են։ Պարզվում է, որ գոյություն ունի զուգահեռ տիեզերք, որտեղ բնակվում են մեր տիեզերքի մարդկանց նմանակները։ Ուոլթերը, չկարողանալով փրկել իր որդուն՝ Փիթերին, անցնում է մյուս տիեզերք՝ խախտելով հավասարակշռությունը և այնտեղից վերցնում մահացու հիվանդ Փիթերին։ Ուոլթերը փրկում է Փիթերին և պահում այս տիեզերքում։

Գոյություն ունեն նաև տարօրինակ մարդիկ, որոնց անվանում են դիտորդներ։ Հետագայում պարզ է դառնում, որ այդ բոլոր անբացատրելի երևույթները դիտորդների պլանի մի մասն էին կազմում։ Այդ ընթացքում Ուոլթերը և Փիթերը ավելի են մտերմանում, իսկ Օլիվիան և Փիթերը դառնում են ավելին, քան պարզապես ընկերներ։


⇑ Наверх
⇓ Вниз