Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի հարցերով, իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահատվում նրա խոսքերին։ Կրկեսի տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներյն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Գիշերը Լեոնիդը որոշում է նախապատրաստվել հաջորդ օրվա ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։