СТАНЬ VIP

Benefis / Бенефис / Բենեֆիս

Հաղորդաշարը Հայաստանի ամենահայտնի կատարողների, նրանց լավագույն երգերի, անցած ստեղծագործական ճանապարհի ու կյանքի հետաքրքիր դրվագների մասին է: «Բենեֆիսի» յուրաքանչյուր թողարկմանը արտիստները կատարում են իրենց ստեղծագործական կյանքի ամենահայտնի հիթերը: Հաղորդումը յուրատեսակ հաշվետվություն է նաև արտիստների համար: Սիրված երգերով և տեսանյութերով երգիչները ներկայացնում են իրենց մեծագույն ձեռքբերումները, պատմում գաղտնիքներ ու ստանում անակնկալներ: Բացի այն, որ հեռուստադիտողը հնարավորություն կունենա վերհիշել տվյալ կատարողի երգացանկի սիրելի երգերը, նաև ականատես կլինի պրեմիերաների ու սիրելի արտիստի վերաբերյալ բացահայտումների: «Բենեֆիսը» ուիքենդն ամփոփելու լավագույն հեռուստատեսային տարբերակն է երաժշտասեր հեռուստադիտողների համար, այն եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ: