СТАНЬ VIP

Barev ergir / Բարեվ Էրգիր

Հայտնի է, որ մարդն իր կյանքում պիտի տուն կառուցի, ծառ տնկի ու երեխա մեծացնի, սակայն հայ մարդը մի քանի բան ավել պիտի հասցնի անել. տեսնել Անին ու ողջ մնալ, Վանա լճից տառեխ որսալ, լողալով հասնել Աղթամարին, այցելել Մհերի դուռը, սեփական աչքերով տեսնել աստվածների լեռը՝ Նեմրութը, լինել Հայկի ու Բելի ճակատամարտի վայրում, հայկական լեռնաշխարհի չորս սրբազան գետերի հատման տեղում, որը, մի շարք վարկածների համաձայն, հանդիսանում է հենց եդեմական դրախտը։ Սրանք մի քանիսն են այն ցանկից, ինչ պատրաստվում է անել մեր հերոսը պատմական հայրենիք ուխտագնացության ընթացքում։
⇑ Наверх
⇓ Вниз