СТАНЬ VIP

Բամբասկոտը

Մանհեթենի մասնավոր, հեղինակավոր դպրոցի ուսանողներն առաջին անգամ մի աղբյուրից կտեղեկանան այն մասին, որ Սերենա Վան Դեր Վուդսենը վերադարձել է քաղաք: Այդ նույն աղբյուրից նրանք հետագայում տեղեկանալու են նաև դպրոցական կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների մասին: Այդ աղբյուրը, բոլորին հայտնի «Բամբասկոտ»-ի բլոգն է: Ոչ ոքի հայտնի չէ, թե ով է նա, բայց չնայած դրան, բոլորը հենվում են նրա հրապարակած վերջին ասեկոսեների և բամբասանքների վրա:
Սերենայի լավագույն ընկերուհին՝ Բլերը, մյուսների պես զարմացած է, որ Սերենան հանկարծակի հետ է կանգնել արտերկրում կրթություն ստանալու իր մտադրությունից և վերադարձել է Մանհեթեն: Նրանց միջև եղած լարվածությունը Բամբասկոտի կողմից աննկատ չի մնացել: Չէ որ նա բացահայտում է ցանկացած գաղտնիք, և հասարակությանը հասանելի է դարձնում բոլոր սկանդալները:
Արդյո՞ք դա որևէ կապ ունի Սերենայի եղբոր՝ Էրիկի, Բլերի ընկերոջ՝ Նեյթի, կամ Նեյթի ընկեր Չակի հետ:
Գուցե դա ինչ-որ կապ ունի Դենի ու նրա քրոջ՝ Ջենիի հետ, որոնց միջին խավի ծագումը ստիպում է, որ հեռավորության վրա մնան այլ արտոնյալ ուսանողներից:
Նույնիսկ ծնողները՝ սկսած Սերենայի մորից՝ նախկին ֆոտոլրագրողուհի Լիլիից, Նեյթի ազդեցիկ հայր Հուվիից, և վերջացրած Դենի ու Ջեննիի հայր Ռուֆուսով, ով ներկայումս պատկերասրահի սեփականատեր է, իսկ նախկինում եղել է ռոք խմբի մենակատար. բոլորը տեղեկացած են, թե ինչ ազդեցություն է ունենում Բամբասկոտն իրենց զավակների կյանքերի վրա:
Եվ չնայած դրան, գլխավոր ինտրիգը մնում է գաղտնի. Ո՞վ է ի վերջո Բամբասկոտը: