СТАНЬ VIP

Bac das / Բաց դաս

Հաղորդման նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվել բուհական քննություններին: Հաղորդումը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 40 ր տևողությամբ: Թողարկման մի մասում կլինի մաթեմատիկա առարկան, մյուսում՝ ֆիզիկա: Առարկաները կդասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները: Մաթեմատիկա առարկան կդասավանդի Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և մաթմոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանը: Ֆիզիկա առարկան դասավանդելու է միջազգային օլիմպիադայի ֆիզիկայի հավաքականի ղեկավար, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Մասնագետները կանդրադառնան ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների կարևորագույն թեմաներին, ինչպես նաև շտեմարաններում տեղ գտած խնդիրներին ու վարժություններին:
Հաղորդումը կնպաստի ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների առավել մանրակրկիտ ուսումնասիրմանն ու քննական թեստերն ուսումնասիրելուն: