ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վազգեն Սարգսյան Զավենի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վազգեն Սարգսյան Զավենի

Сообщение:#1  Сообщение Karen » 22 янв 2014, 22:00

(29.99 кб) Просмотров: 611
(114.8 кб) Просмотров: 611
(86.74 кб) Просмотров: 611


ՀՀ ականավոր ռազմական –քաղաքական գործիչ, ՀՀ բանակի կազմակերպիչ, հիմնադիր, ՀՀ վարչապետ, Արցախի հերոս, գրող; Զոհվել է 27.10.1999թ.,ահաբեկչության հետևանքով:

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։

Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։

Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։

1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։

Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։

Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։

1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։

1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ՙԱզգային հերոսի՚ կոչման եւ ՙՀայրենիք՚ շքանշանի։

Gisher это нравится.
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4

⇑ Наверх
⇓ Вниз