ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:05

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Vazgen Ghukasyan.jpg
Vazgen Ghukasyan.jpg (5.71 кб) Просмотров: 150
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:05

***
Վայրկյանի պես, վայրկյանի պես,
Կյանքս թռավ՝ անհետ, անտես,
Կյանքս մեռավ կիսատ այնպես,
Վայրկյանի պես, վայրկյանի պես:

Վայրկյանի պես, վայրկյանի պես,
Սերս դողաց՝ խոնարհ ու հեզ,
Սիրտս դառավ մի ողջակեզ,
Վայրկյանի պես, վայրկյանի պես:

Վայրկյանի պես, վայրկյանի պես,
Մահս եկավ անհայտ, անտեսք,
Մահս եղավ ահա այսպես՝
Վայրկյանի պես, վայրկյանի պես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:06

***
Մի օր զարթնեմ մանկան նման,
Ձեռքս պարզեմ լույսին տաքուկ,
Մանկան նման ուրախանամ,
Ու ժպիտս լինի մաքուր:

Մի օր դառնամ աշխարհը այն,
Որ պահել եմ հոգուս խորքում,
Ուր իմ սիրտն է ապրում միայն՝
Իր հուշերի փափուկ գրկում:

Մի օր վառեմ ջահս կրակ
Ու խավարի կուրծքը պատռեմ,
էլ չնայեմ «սրան–նրան»,
էլ ես ինչքան այսպես հատնեմ:

Մի օր ես ինձ արդեն փնտրեմ
Մանկան անափ աչքերի մեջ,
Դեռ մի փշուր գուցե գտնեմ՝
Ու չունենա հեքիաթս վերջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:08

***
Վանա կատու, Վանա կատու,
Հեռվում թողած առատ մի տուն,
Հայացքդ կուշտ, հոգիդ անգույն,
Վանա կատու, Վանա կատու:

Վանա կատու, Վանա կատու,
Հուշիդ հետքով թռչում ես դու,
Գրկում տատին խանում-խաթուն,
Վանա կատու, Վանա կատու:

Վանա կատու, Վանա կատու,
Դու սովոր չէիր խոսքին թթու,
Հիմա բախտի խաղինն ես դու,
Վանա կատու, Վանա կատու:

Վանա կատու, Վանա կատու,
Սրտիդ կարոտն է հա կաթում
Ու խառնվում վերքին արթուն,
Վանա կատու, Վանա կատու:

Վանա կատու, Վանա կատու,
Տեսնես հիմա որտեղ ես դու,
Միտքդ թափառ, սիրտդ անտուն,
Վանա կատու, Վանա կատու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:08

***
Կախարդական վրձին, դու դարերից եկած,
Ու դարերը խառնող հին շերեփի նման,
Հրահոգի քո ձին ո՞ր երազից իջավ
Ու ճախրանքն իր սփռեց շուրջբոլորը՝ ընծա:

Կախարդական վրձին, հողուջրով օծված
Ու ամպերից վերցնող քո թռիչքը թեթև,
Դու այդ ինչպես գտար սրտի խորքում պահված
Ու բնության պես պարզ երանգը ոսկեթև:

Կախարդական վրձին, անտես, անափ, անահ,
Օվկիանի մեջ մտած հազարագույն ասես,
Ո՞ր աղբյուրի ջրից հոգիդ դարձավ անմահ,
Ու օրհնանքի շռայլ դռները լայն բացեց:

Կախարդական վրձին. Աստծո ձեռքից ընկած,
Ու մի ուրիշ հրաշք ձեռքով ոգի առնող,
Կախարդական աշխարհ՝ կախարդանքից ծնված,
Ու ամեն օր նորից կախարդանքով հառնող:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:09

***
Ցողաթաթախ առավոտ՝ ճերմակ ծաղիկը գրկին,
Ճերմակ - ճերմակ շուշաններ՝ աննյութեղեն, թափանցիկ,
Խորհրդավոր մի շղարշ՝ փարված պահի աչքերին,
Ու չքացած աշխարհից՝ թեթևաքայլ, հպանցիկ:

Շողաշարմաղ մի բալիկ՝ ասես իջած արևից,
Ու արևներ արարող իր ծիծաղով զրնգուն,
Շուշանափայլ ու շենշող՝ թռած երկնի շուրթերից,
Մաքուր - մաքուր մի կաթիլ՝ այնքան պարզ ու շողշողուն:

Դու իմ փոքիրկ առավոտ՝ Շուշան - ծաղիկը ղեմքիդ,
Դու իմ գողտրիկ, տաք երազ՝ բարի - բարի լույսի պես,
Դու իմ հոգու անրջանք՝ կախարդական, անմեկին,
Ու իմ վերջին աղերսանք՝ այնքան բուռն ու այնքան... հեզ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:09

***
Հեքիաթի ճամփա, որտեղ ես՝ ասա,
Դու մի թաքնվիր ինձնից այսուհետ,
Այստեղ ինձ պահող էլ ոչինչ չկա,
Ու չի մնացել գեթ փոքրիկ մի հետք:

Հեքիաթի հերոս, ո՞ւր ես՝ հայտնվիր,
Սլացքդ թոդ մեզ առաջնորդ լինի,
Այս գաղջ խավարի հանգույցը քանդիր,
Որ լույսիդ շունչը սրտերս լցնի:

Հեքիաթի փերի, դու էլ մոտ արի,
Ինչու ես մեզնից խռովել այդպես,
Մենք նույն խենթերն ենք՝ թե չար, թե բարի,
Ու կարոտել ենք հրաշքիդ այնպես:

Հեքիաթի աշխարհ, դռներդ բաց՝ գամ,
Մխրճվեմ փափուկ գիրկդ բադձալի,
Մի աչքով տեսնեմ ու հետո՝ գնամ,
Ու իմ հեքիաթն ինձ պահապան լինի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:10

***
Մի օր էսպես, մի օր՝ էնպես,
Օրը մթնի՝ անց կկենա,
Էն հոգնաբեկ թռչունի պես,
Որն իր ճամփեն պիտի գնա:

Մի օր էսպես, մի օր՝ էնպես,
Մենք էլ պիտի անցնենք երթով,
Էն գլխիկոր գառների պես,
Որ մատաղ են լինում հերթով:

Մի օր էսպես, մի օր՝ էնպես,
Կյանքը կանցնի ու չի մնա,
Ու երազի ճախրը պես - պես
Երբեք, երբեք չի հնանա:

Մի օր էսպես, մի օր՝ էնպես,
Դու էլ կանցնես, կերթաս մեզ պես,
Ու հեքիաթի ձայնը անտես
Քեզ կտանի հեռու էնպես՝
Մի օր էսպես, մի օր՝ էնպես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз