ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:56

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Vazgen Araqelyan.jpg
Vazgen Araqelyan.jpg (8.9 кб) Просмотров: 348
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:56

* * *

Անսպասելի ու հանկարծակի,
Ես աշխարհ մտա` խինդով բախտավոր,
Բայց կյանքը տեսա ասեղի ծակից,
Ինչպես ասել են հները մի օր:

Ապրեցի, անցա, որպես սեր ու իղձ,
Ու փախա նյութից հեռու ու մոտիկ,
Բանաստեղծությունը մոր պես գտավ ինձ,
Ասաց` որդին ես իմ ոտաբոբիկ:

Իջիր ձորերն իմ քո գառների հետ,
Ուր երազներ կան, ասուպներ մթան,-
Քեզ բնությունը կնքել է պոետ
Կաթել է վրադ ցողը վաղորդյան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:57

* * *

Ես գյուղում թողի իմ մորը բարի,
Թողի մանգաղս, գերանդին շողուն...
Եկա ու դարձա քաղաքին գերի,
Այս փողոցներին` փոշով ողողուն:

Ինչ որ բերեցի, օ, թարմ ու ցողոտ
Կորցրի այստեղ` աջ ու ձախ ցրած...
Իմ երազները, իղձերը հողոտ,
Իմ պատրանքները ամպերին գրած:

Հիմա փոշմանած` ժողվում եմ մեկ-մեկ,
Հատիկ առ հատիկ բեկորներ հնչուն
Եւ իրար բերում, բայց նրանք երբեք,
Ախ, էլ չեն դառնում մի ամբողջություն:

Որ սարը տվեց, ջուրն ու քարափը,
Զրնգուն ձորը, արձագանքն անտակ.-
Ինձ մնացել է այս ցուրտ պարապը,
Աշնան հավքերի բները դատարկ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:25

***
Մոմիկ ճարտարից մի որթ վերցըրի,

Տրդատից` մի նուռ, Մինասից` մի գույն.-

«Հիվանդությունը» մեր Մեծարենցի

Եւ Վարուժանի աչքերը «շլուն»։



Շարեցի մեկ-մեկ` Հայոց պատմության

Կապույտ թելերին - հուլունքներ ոսկի,-

Գըցեցի վզիս, որպես թալիսման,

Անհատնումի պես Չարենցյան խոսքի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:26

***

Մորս ձեռքեր` խշխշան,

Ցորենների մոմե հասկ.

Բուրում էիք ուշ աշնան,

Հանց խնձորի ճերմակ մաշկ։



Հանց ռեհան ու սամիթ,

Կամ թե վարունգ մարգերի...

Ես ձեր համն եմ բերում միտ,

Տողերում իմ երգերի։



Ինչպես լավաշը մեր տաք,

Վրան ծաղկունքը ցողոտ,-

Հիմա թոշնել են նրանք,

Պատվել կնճիռ մի դողով։



Անցավ ամառը` արտույտ,

Շշուկ, շրշյուն անիմա.-

Մորս ձեռքերը - կռութ,

Հողում քնած են հիմա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:26

***

Ես ընդամենը` տեսիլք ու միրաժ,

Կյանքի գետափին մի փխրուն եղեգ,-

Հայրենի հովը շնկում է վրաս

Եւ հոգիս լցնում ոսկեղեն մի երգ։



Այն բաժանում եմ շուրջս ի խորոց,

Սրնգի հանգույն առատ ու վարար,

Որ երազում է ծովեր ալեկոծ

Եւ կաղնիների շառաչուն անտառ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:26

***

Գարունը եկավ։ Չեկար նրա հետ։

Հետո էլ` ամառ։ Սպասում տանջանք։

Իմ արցունքները հավաքեց մի գետ,

Տարավ ծովերին` որպես հառաչանք։

Ամպերը իջան խմեցին` ծունկ-ծունկ,

Ու վեր բարձրացան գահերը ամա,-

Հիմա լալիս են տխուր ու անձուկ,

Քո վերադարձի ճամփեքի վրա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:27

***

Մայրս հիվանդ էր, պառկած անկողնում,

Ցավը չէր քաշվում իր հեգ փլվածքից.-

Մի աստղ ծորաց գիշերվա կողմում,

Ասացին` մեկն էլ հառացավ կյանքից։



Գնացի հետքով ընկած աստըղի,

Դեմը դաշտերի խավարն էր լրիվ...

Հանգած ասուպի բեկորներ ժողվի,

Լուստըտիկների «աճյուններ» ցրիվ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:27

***

Ես էլ քարհատ եմ, ծնվել այս կյանքում`

Քարեր եմ կտրում հանց բառեր` հատ-հատ,

Ապա հղկում եմ, նրանց մշակում,

Շարում տողերս, ամենը` մի պատ։



Հետո էլ` «տներ» չափածո երգի,

Որմ-որմ` սոնետներ, բալադներ`

մույթ-մույթ,-

Պոեմ-ամրոցներ, բերդեր` վիպասքի,

Կոփում վարդ տուֆով, բազալտով

կապույտ։

Օ~, իմ արվեստի վարքն է այդպես,

Իմ կաթիլք ջանքով` անդուլ, անվհատ...

Հանց Մասսա անդունդք վիհերը փորես

Կամ մուրճ-ասեղով քարայրը Գեղարդ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:27

***

Դու աղջիկ էիր պարզ ու հասարակ,

Ելար իմ ճամփին շատ պատահական,-

Հագինդ չիթ էր` երկնային, բարակ,

Անգամ նազանքդ` անվարժ, կուսական։



Դու` գարնան թռչուն, ես` հասուն ամառ,

Ուշացած եկար, թառար իմ բնին.-

Ես քեզ սիրեցի լոկ նրա համար,

Որ չէի կարող մոռանալ Մեկին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз