ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:28

***

Ես հիվանդ էի` պառկած անկողնում,

Դրսում փետրվար` ձյուների վերջերգ,-

Ինչպես մայրիկս` մենավոր հողում,

Որ դեռ կողքիս էր` այսօր ու երեկ։



Ինձ աղոթում էր, հույս տալիս նորից,-

«Կանցնի այդ ցավը, մի տրտմիր այդքան»,

Եւ ցողի նման` նրա փեշերից

Թափվում էր վրաս աչքերը գարնան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:28

***

Սեր էր, թե ինչ էր` եկավ ու անցավ,

Երբ մանուկ էի մեր գյուղի ճամփին,

Իսկ նա` անտարբեր, ինձ շուտ մոռացավ,

Նման ծովակի ճերմակ կարապին։



Ընկա ու ելա հազար վիհ, բարձունք,

Եւ կյանքի գիրքը թերթեցի` էջ-էջ.-

Նրանից մնաց երկու տաք արցունք,

Որ պաղ դողում են իմ աչքերի մեջ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:29

***

...Երբ որ գարունը գալիս էր հանկարծ,

Հավքերն սկսում` պսակ, հարսանիք...

Մայրս ասում էր` «Մարդն էլ անկասկած,

Հողի ծնունդ է, բնության մասնիկ։

Ծառի՛, բույսի՛ պես ձմռանը ննջում,

Գարունքին փթթում, արթնանում քնից,-

Ցավ, հիվանդություն ասես կանաչում,

Ծլում, դուրս տալիս նրա մարմընից։

Այդպես ծերերն են հեռանում անել,

Եւ կյանքի գալիս ամեն մի մանուկ,-

Տե՛ս, «ջըրծաղիկ» են քարերը հանել,

Իսկ պուտ-պուտերը` որդան «կարմըրուկ»։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:29

***

...Երբ իջնում է օրը կապույտ,

Փռում` սավանն իր փեշերի,-

Մեր ձորերից, ելնում է` կույտ,

Սեւ նախիրը գիշերների։



Մեղուն, վաղո~ւց, իր փեթակում,

Իրենց բնում` թիթեռ ու հավք.-

Քունը գալիս դուռն է թակում,

Ելնում ոտի` տեսիլ, պատրանք։



Սպասում եմ դրսում էլի,

Աչքս է սրբում պարապ քամին.-

Քույրս չկա, որ լաց լինի,

Իմ մայրիկի թարմ շիրիմին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:29

***

Օրե՛ր, տարինե՛ր գալիս են, գնում,

Իրար հետեւից` երամներ հավքի...

Ալեւոր մայրս էլ չի արթնանում,

Էլ ինձ չի կանչում ճյուղքը իր ձեռքի։



Կանգնած եմ մոլոր թախիծով աշնան,

Թափուր ճամփեքի սպասման վրա,-

Մի ցանկություն է մնացել միայն`

Մի բուռ հող դառնալ շիրիմին նրա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:30

***

Մայրս ասում էր` հասկացիր, տղաս,

Իմ այս խոսքերը` ունկիդ օղ արա,-

Մարդը Աստծո «ձեռագիրն» է խաս,

Գրված բնության պաստառի վրա։



Ինքն էլ հիվանդ էր հանց աշնան քամի,

Տերեւ-ձեռքերը խշշում էին` շեղջ.-

Իր նյութ-մտքերը դեռ մինչեւ հիմի,

Հուռթի... բուսնում են իմ ապրածի մեջ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:30

***

Մեր բաժանումը եղավ ինքնիրեն,

Քանդըվեց կապը, որ մազ էր բարակ...

Հիմա կանգնած ենք մոռացության դեմ,

Ինչպես հայելին` անցոլք, անամլագ։



Օրը տանջանք էր, պահը` նպատակ,

Չէր շոյում անգամ ձեռքը հովերի,

Լոկ գետն էր տանում` արցունքներդ տաք,

Ալեկոծումին կապույտ ծովերի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:30

***

Ճերմակ զգեստներ` մամռոտ քարերին,

Ամպի պատառներ-մալանչներ բըրդի.-

Տեսա պարսպի ճեղք ու կարերին

Մուրճի հետքերը այն հին վարպետի։



Ժամանակները բերդն են մաշել,

Վերածել, ասես, ավերք-փլվածի.-

Եւ այս ամենը, օ, ինչպես ասել,

Որ քարը խնդա ու ջուրը լացի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:31

***

Ննջեցյալները` կապույտ հողերում,

Ննջեցյալները` գարուն ու ամառ...

Մանուշակներ են հանդերն ուղարկում,

Մեր արցունքները սրբելու համար։



Իմ մոտիկները դարձան հեռավոր,

Մերձավորներս` բաժին սեւ մահվան,-

Եղեգնից շվի սարքեցի մի օր,

Երգեցի ցավը հովերի նման։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:31

***

Տներն են զարթնում մեր քնած գյուղի,

Բառաչող կովի ձայներից, անմեղ.-

Պատուհանիս տակ` ճնճղուկների

Ծլվլոցների հոգեւոր հեղեղ։



Մեկը կանչում է` արթնացիր, տղա,

Շատ ես ուշացել առավոտներից.-

Ես ընդամենը խաշնարած եղա,

Երգերս քաղի մեր արտույտներից։



Մեր սարուձորից մտքերս քաղի,

Ինչպես գերանդին, խոտերում` շուշան.

Բնագիրն էի ամառվա մեղվի,

Թարգմանությունը մրգավետ աշնան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 10


⇑ Наверх
⇓ Вниз