СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 28 сен 2010, 20:48

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Varujan Ayvazyan.jpg
Varujan Ayvazyan.jpg (56.34 кб) Просмотров: 717

Varujan Ayvazyan 1.jpg
Varujan Ayvazyan 1.jpg (6.09 кб) Просмотров: 664
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 28 сен 2010, 20:49

ՍՅՈՒՔԻ ԲԵՐԱՆՆ ԸՆԿԱԾ ՍՏՎԵՐԻ ՆՄԱՆ


Քննիչ Հայկազի այցից երեք օր անց դեպքն արդեն բացահայտված էր` թեև որոշակի հանցագործներ չկային: Ասացին, որ նա կարդացած մարդ է, խորամանկ մտքով, մի քիչ տնավարի ու մարդամոտ. դրա համար էլ միայն ավետարան արտագրող Էպիփանին չքննեց: Մի բան ասաց` հողի մարդուն են քննում, օդինը անքննելի է։ Էպիփանն ասաց` չգիտեմ, թե որոշակի ինչպես է եղել, բայց այդ օրը հենց օդում, անտեսանելի մի բան լինում էր` ամեն լինող բան մարդու աչքին հո չի՞ երևում,- գուցեև օրվա գաղտնի՞քն էր անցնում, որ ամեն օր այս ու այն տեղից է բացվում: Առաջին խնդիրը գաղտնիքը բացահայտելն էր, ինչից որևէ թեկուզ տեսանելի հետք հատկապես չկար: Քաղաքից ասացին` ոչինչ, հետո կբացահայտվի՝ շտապելու բան չէ, չբացահայտված հանցագործություն չկա. մի մասը մարդու վրա է արտահայտելի, մի մասը` մարդու մեջ: Շատերն սկսեցին այդտեղից լռել։ Դեպքը դժվար էր մոռացվում, բայց ճնշողը մնացած երևակայության հետքն էր, որ մռայլ ամպի նման ամառվա վերջին ու հատկապես աշնանը չէր անցնում: Պատմությունը գրի առնողն ասաց. «Վախեցաք` պրծա՞ք. թե չէ միլիցիան` ի՞նչ, ձեզ նման մարդ է, նրան փաստ է պետք` ինչպես Աստծուն` արարք: Ինչի՞ց կռահի, թե ինչ է եղել ճերմակ կոշիկով աղջկան. գուցե փախցրե՞լ են` կարող էր մտածել ու բոլոր գյուղերում ստուգեր, բայց մարդը միայն Աստծու առաջ է մեղավոր: Ահա` ժամանակն էլ մեզ ոչինչ չտվեց. իսկ այն, ինչ որոնում ենք` ժամանակն է դժվար պահերին տալիս. ի՞նչ գիտես, թե աղբյուրը, որ գետնի երես է ելնում, քանի դար է ճամփա անցնում. դու աղբյուրին հանդիպում ես հենց գետնի երես ելած ժամին»։ Ասես հիվանդություն` այդտեղից էր որևէ երևակայված միտք իրականություն թվում, այնպես հավաստի, կարծես լսողներից ամեն մեկը ինքն էր արել: Սկզբում չէին զարմանում, որ ոչ մի պատմածում ոչ կին կար, ոչ տղամարդ. ասես աշխարհը մի օրով անսեռ մի վայրում էր եղել։
Գիշերը անհանգստությունը հեշտ մոռացնում, երկար էին քնում, մինչև տնեցիներին արթնացնելը՝ տան աքլորը ուրիշի գոմերում էր թափառում։
Երբ անձրևներն սկսվեցին` իսկապես երեք մարդ արդեն հիվանդ էին ու ասես կռվում էին ուղեղներում աներևալի նստած երևակայության սևեռում ն սպառելու համար: Փողոցների ցեխը կանգնողին մտքի էր տալիս, և շատերին կարելի էր որևէ մտքի վրա սառած տեսնել: Նախ գյուղի մահմեդականներն անհետացան. ասում էին` Մառնեուլ են գնացել, հինգ օրից ուշահաս պոմիդորը բարձած` կգան. մեկ էլ տեսար խաղող էլ բերեցին: Երեխաներն ասում էին` դպրոցի զանգը թեև տվող չկա, բայց ո՞վ է ամեն դասամիջոցի զանգը տալիս,- դպրոցին հարևան մեծերը հաստատում-լռում էին: Զանգի ձայնը, ճիշտ է, աշակերտները լսում էին, բայց ուրիշ ոչ ոք չէր լսում. այդ պահերին համատարած ու ասես ծակող աղմուկ էր անցնում։ Ուսուցիչները զանգը տարան, շան նման թաղեցին ձորում. փոքր, մեկ ձեռքով թափահարելու զանգ էր: «Բայց ամեն օր էլի զանգում է»,- ասում էին մռայլ, սևեռուն: Այդ օրերին քաղաքից էլի քննիչներ եկան, երեք օր մ նացին շրջակայքը զննելու, գնացին. բայց նոր եկողի համար զանգի ձայն չէր լսվում:
Ռուսաստանից վերադարձան նախկինում քոչածներ, և նոր զանգի ձայնը էլի չէր լսվում: Այդ նոր եկածները հետները չգիտեմ ինչ էին բերել, որ կ յանքը ասես փոխվեց միանգամից. հենց նրանցից էլ ասացին. «Իսկ լքված տները նայե՞լ են, թե՞ մտածել են, որ դանակը ձեռքին այնտեղ թաքնվածը հրեշտակ է. շրջահայաց խելքն ուրիշ բան է, ուրիշ»։ Առաջինը նրանց նոր ու հպարտ շորերը տեսանք, որովհետև շորը նրա համար է, որ հեռվից էլ տեսնվի: Գաբո Տացուի մեռնելիս քելեխը ասես հարսանիք լիներ` երկու օր հաց էին տալիս, և տղամարդիկ տանջվում ու խմում էին, որ սրտներում անհիշելի նստած Գաբո Տացուի կերպարը անընդհատ իրար պատմեն. «Բայց տեսիլքը առանց որևէ պատճառի չի լինում», ասում էին ծանր հունձ տարածները: Իսկ Էպիփանը ամեն մեկին առանձին ասում էր` ուրեմ ն մեկը խորունկ էր աղոթում նրա կյանքի համար: Գիշերներից շատերը մ նում, չէին գնում: Եղանակի վրա մնացած սև բծերը այդ գիշերներից էին,» որ հետո կարտոֆիլը տեղ»-տեղ լխկած էր։
Արդեն պարզ էր, որ գյուղին տարօրինակ մի հիվանդություն էր իշխում` ինչպես մեղվի վրա, որ դրանից է ձագ տալիս: Թեև մոտեցողը ձմեռ էր, բայց ջրերը աչքի առաջ տաքանում էին, գետի ձուկը խտացել»- շատացել էր, և ասես ամռան մեջ ապրող գորտերը առավոտն ու ցերեկը միօրինակ էին կռկռում: Խոտն ինքն իրեն թեթևացավ, և կշռելիս ամենաշատ բարձած մեքենան մի հինգ-վեց հարյուր կիլո էր կշռում,- անցած տարի հարյուր երեսուն կիլո քաշ ունեցող Արեգ մորքուրը յոթանասուն կիլո էր: Ասես կակազելով թռչելիս` ամռան խատուտիկ թռչունը հայտնվեց, ու առավոտվա նրա տխուր ծլվլոցներից գոմում տավարը վեր էր թռչում, չեղած արևից շփոթված` բառաչում: Ուրեմ ն մարդուն անցնող հիվանդություն է,- ասացին ծերերից: Իսկ զգույշ նիհարները գոտիներին քար էին կապում, որ թափառիկ օդի հետ չկորչեն: Խորաթափանցները երկնքից ձյուն էին աղերսում, որ մարդը ծանրանա, բայց քննիչ Հայկազը սովորեցնում էր ամեն քայլ անելիս մտածել. «Միտքն ավելի է ծանրացնում, քան ձյունը. խորը միտքը մարդուն քաշ է տալիս»,- նույնիսկ երեխաներին ասում էր նա: Միայն երիտասարդ կանայք էին, որ սկսեցին արագորեն հղիանալ: «Տեսա՞ր՝ ինչ եղավ,- ասում էին Ռուսաստանից ետ քոչածները,- լավն էլ կա. երեխան շատ կլինի: Մենակ վախենում եմ, որ հողը բաժանելիս կռիվ էլ լինի: Էս Հայկազը բան չի ասում»: Երեխային հեքիաթից կտրելտուն ուղարկելու պես Հայկազն ասաց. «Հողը շատ է, նույնիսկ թուրքերն են փախել, թող հենց երեխան շատ լինի. մենակ աղջիկ` տեսա՞ր ինչքան երեխա էր երազել: Իզուր չի ասված, որ գետնին ընկած սերմը միշտ էլ բազմանում է, թեկուզ` տեսիլքով»: Արձանագրության մեջ դիտմամբ գրել էր. «Չգիտես՝ այդ մեկի մահ-կորստո՞վ ուրախանաս, թե՞ երեխաների առատությամբ, թեկուզ ամենակարևորը այս դեպքում տեսիլքի հողեղենությանը հավատալն է: Չգիտեմ, թե ինչ կասի հասարակությունը, արտի պես հասունացող այս երեխաները»: Համբարձում ն ասաց. «Դեռ հող էլ չի դարձել՝ նորի՞ց փնտրենք, որովհետև մարդու ոսկորն է, որ միայն հողն է հաղթում»: Էպիփանն ասաց` չէ, հողում մի՛ փնտրեք, այդքան ցածր չէ. մեռածն էլ գիտի, որ դեռ ճամփա ունի:
Օրը եկու անգամ արևմուտքի դռներում փակված ձմեռն էր դողդոջում, որ հողին իջնի: Երբ եմ ն սառը քամի էր անցնում. մշուշոտ, խաբուսիկ՝ փուչիկի օդի համով։ «Էլ ինչի՞ եք ինձ կանչել,- մի անգամ Հայկազն ասաց ծիծաղելով- մեկ է` բոլորդ էլ ասես քննիչ լինեք, նկատեցի՞ք, որ ոչ թե հետախուզմամբ դեպքը բացահայտեցիք, այլ ձեր իսկ կյանքերով: Ասես բոլորդ մի մեծ մարմնի մասեր լինեք, ու պաշտոնական քննությունը հենց ձեզ է հավատում,- թեկուզ ասում են, թե մահը հետք չի թողնում: Հարցը փախած թուրքերը չեն, ոչ էլ արյունը, հարցը հենց քննիչի պես ապրվող ձեր այս կյանքն է»: Լսողները ձեռքներում եղած իրերն էին շուռումուռ տալիս. ուշադիր, խնամքոտ, ասես նոր տեսնելիս։ «Ինձ թվում է, հարցը այն է, որ գյուղում դեռևս ավետարան արտագրող կա. առաջին ճշմարտությունը այն է, որ մահ չկա` մեռնողը վերանում, մեր աչքից կորսվում, հետո, թեկուզև անհավանական, նա է մահը հենց մեր միջից հավաքում, մարդուն տանում, դրա համար էլ պաշտոնական քննությունը այնքան էլ էական չէ, մեր իսկ զգոն կյանքն է, որ իրավունք ունի որևէ դեպք հետո զննել», ասաց Բաղդասարը: Ավետիքն ասաց. «Բա խոմ ամեն օր այսպիսի հրաշք չի՞ լինում, որ մարդը մահից ազատվի: Ես էլ ահա այս կասեի. տեսիլքի ծնող-կորցնող ուժը չմոռանանք, որովհետև այդ օրը հենց մեր վրայով-հրեշտակի միջով տեսիլք անցավ, դրա համար էլ մենք չէ, որ պիտի իմանանք՝ եղա՞վ, թե՞ չեղավ,- բայց մարդուց թեթևը ճերմակ կոշիկով աղջիկն էր»: Պատմությունը գրողն ասաց` դեպքերից ժամանակների առանձնացրածն է ճիշտ, թե չէ մարդ իմանալը գիտես հե՞շտ է:
Այդպես էլ դեռ վաղուց էր հաստատվել, որ հանցագործները եղել են երեքը` մի կին և երկու տղամարդ. միմյանց թերևս հազիվ ճանաչող, ասես պատահաբար իրար մի անգամ տեսած ու հենց հանցագործությամբ էլ բաժանված,- որովհետև միակ հետքը՝ արյունը, կանացի արարքից էր։ Մանրամասները հետո պարզվեցին. Բայց սկզբում իմացածն այն էր, ինչ հաստատուն վերջում: Առայժմ ու նորից ոչ ոք չգիտեր, թե դեպքը որտեղ և երբ էր եղել: Կասկածվող հինգ մահմեդական ընտանիքները օրը մի պատմություն էին հորինում, ակամա որևէ հին պատմություն վերապատմելով` ասես իրականում պատմում մարդու կարոտը այդ որևէ պատմության համար: Հիմնականն այն էր, որ ամեն ինչ եղել էր հենց այդ տոթ կեսօրին՝ երբ ամենապարապն անգամ կին է երազում. «Կնոջն ավարտուն երազող է եղել. դեպքն ինքն իրեն վերջանալիս կիմանաք»,- ասաց Համբարձումը։
Հենց այդ տոթ կեսօրին էր, երբ շշուկի պես մի մահ անցավ՝ կարոտից հեկեկալով. Ասես արթնացնելով մնացյալ ողջերին ու ակամա մեռյալներին, որ արդեն ժամանակ կորցրած` մարդ ու շշունջն էին լսում որևէ տեղից, զբաղվածությունից անգամ երազ չդառնալով: Օրն ասես կախված էր ծանրացած գետի նման, այդ պատճառով էլ կենդանի ստվերի շարժում անգամ չէր առնում: Ավետարան արտագրող հայր Էպիփանը միայն ակամա սարսռաց ճաշասեղանին հակված ու անկարողությունից նորից լռեց. թեև մենակ էր, աղոթքը` անշշուկ: Թվաց` մեկը ներս է մտնելու. ասաց` գառը էդ չոր տեղը խոտ որտեղի՞ց գտնի,- պատերից կախված ծաղիկների, ավելուկի ու ուրցի չորացող փնջերը ասես շրշացին` ինչպես լինում է դուռը բացվելիս, բայց ոչ ոք ներս չմտավ: Եղածը կայծակի նման լռությունն էր, որ իջավ ասես կեսգիշերային մի ժամի ու խարանելով ցերեկը վերից վար` նիզակի նման ցցվեց օրվա մեջ:
Երեխաների աղմուկը հետո էր, երբ արյունն արդեն հենց դռան տակ էլ չորացել էր, և արյունով իրար կպած ճանճերից վախենալով` մեղուն էր վրան մոլորվում: Հետք մաքրելու պես անցավ քամու դողդոջուն շրշյունը, և դեռ տոթ էր: Դաշտի հունձը ասես գոլ օդի գալարներ էր ուղարկում տների կողմը, իսկ այնտեղից ոչինչ չէր լսվում, որովհետև տները ամպի սև ստվերի տակ էին` մինչև լիճը, որ սրով կիսվածի պես էր. պողպատագույն, ասես անշարժ: Քարի նման ոստոստալով` հենց այնտեղից էլ ասվածը գլորվեց լճի երեսին. ասացին` մենակ աղջիկ, հիմի որ տուն մտնեն ու այս խաղաղությունից էլ դրդված՝ վիզը կտրեն, ո՛չ մենք կիմանանք, ո՛չ էլ խաղաղության տերը, կյանքն է այդպես, ի՞նչ կարող ես անել, անտեր մեկին է ման գալիս, որ մահու բերան տա: Քննիչը հիմնականում այս վախն էր նշել, թե՝ մարդուց հին վախ է։
Հաց էին ուտում ու ասես գյուղից բաժան տանը նայում. դեռ տոթ էր` անվերջ, ծանր. լքված տներն ասես ջրում ՝ եռում էին, գունաթափվում՝ տեղ»տեղ կարծես մոխիր նստեր։
Ասում էին` բայց գլխավորը ավետարան արտագրող Էպիփանի կետն է, այդտեղից նայած` տեսած էլ պիտի լինի, որովհետև նրա տնից լիճն ու լճափը երևում են։ Թուրքերից ասացին` լճի մոտ քայլելիս ասես օդի դուստրը լիներ, նրա արյունը ո՞նց երևաց հենց օդին, որ արանքում մարդ չտեսավ: Քննիչն ասաց` կրոնի հարց չէ, կրոնը առայժմ մոռացեք, որովհետև դեպքը` մեկը, կրոնը կարող է հարյուրը ծնել. լճի վրա է՞լ մարդ-բան չերևաց,- որովհետև վտանգը լճից է եկել, թեկուզ մի էական մանրուքը զգացողությունից կարևոր է: Ասացին` ջուրը երբ է հետք թողել, որ հենց զգացողությունը հետքի պես երևաց. ավելի’ ուշադիր մտածեք, որովհետև, մեկ է, իրական հետքը Էպիփանի ավետարանն է` ինչո՞ւ էր այդ շոգին ավետարան արտագրում, դրանից որոնեք,- թե չէ որոշակի մարդը մեղք է, մանավանդ որ չգիտես՝ դեպք կա՞, թե՞ չկա։
Գիշերային թիթեռները գալիս, գերանդիների բերանին էին իջնում, լճի կողմից գորտերի թաց կռկռոցն էր գիշերը փակում, վերևից լուսինն էր երկիրը հափռում. ժողովուրդը հենց գ յուղամիջում էլ քննվում էր, որովհետև անմիջական վկաներ դեռ չկային ու ասես նոր էին հորինվում: Թաց խոտն էր շուրջները բուրում, մեկ-մեկ խեղդելով արյան աննշմար բույրը, որից անընդհատ մոռացվում էր, որ պիտի մեկնումեկը քննիչին հացի հրավիրեր: Ասես հողին տեղավորվող խավարից մեկ-մեկ ծառն էր խշշում: «Բայց սագերն այնտեղ էին, ձորն էին իջել՝ տուն էր քշում. այդքանը տեսել ենք»,- ասացին հնձվորներից: «Բայց հենց այդ օրը չեք տեսել,- ասաց պատմությունը գրառողը»: Կասեք՝ ա՞յդ, թե՞ մի ուրիշ օր էր»։
«Իսկ եթե մտածենք, թե հինգ օր առաջվա հեղե՞ղն է աննկատելի տարել ճերմակ կոշիկով աղջկան. կարող է օրն եք շփոթում», հանկարծ ասաց քննիչը. հետո գրպանում ծխախոտ էր որոնում: Լռությունից ասացին` նման կտրուկ ավարտ դժվար թե լինի. տան մոտ գորտ կար, բակի խոտն արածող հորթ կար, մի ձեն կհանեին. թե չէ վախենամ՝ անցած տարվա դեպք էլ դառնա այսպես. բա երեք օրում ի՞նչ գտանք. գոնե, կամ էլ` արյունը արյուն, ճերմակ կոշիկը չգտանք: Չմոռանանք, որ մահմեդական կրոնում միայն դեպքն է արագ կատարվում,- չէ, հենց երեկ էլ եղածը եղել է: «Խելքի մոտ է,- ասացին,- թե չէ ո՞վ է մարդուն այնպես զարկում, որ մի ճիչ ճչալու ժամանակ էլ չունենա. թեկուզ հենց դրանով է հուշվում, որ սպանողը քրիստոնյա չի եղել»: «Չեղավ,- ասաց քննիչը,- դուք, հայերդ, տուն գնացեք, վաղն էլ ձեր հետ կզրուցեմ, թե չէ միասին` մի համաշխարհային պատմություն կսարքեք: «Հազար ու մի գիշերների» Սափրիչի պատմությունը լավ եմ հիշում»:
Կոկորդը մաքրեց, թուրքը քմծիծաղի պես ասաց. «Եթե պատերազմը դեռ չանցած ու քթներիս տակ է, չի նշանակում, թե մեզանից է եղել սպանողը. տոթ էր, մենք հունձ էինք անում, համ էլ ճերմակ կոշիկով աղջիկը էս ամսին մեզ երեք անգամ է տուն թողել` շեմքին ապրող մեծ գորտը մեզ վրա էր թռչում. շուն լիներ` էսօր պետք կգար»: Քննիչը ջղայնացավ. «Բա աղջիկ էր` ուզում էիք ձեզ գրկաբա՞ց ընդուներ հենց քո ասած այս խառը ժամանակներում, երբ դուք էլ կողքը ապրող` ամեն ինչ սպասելի էր ձեր վայրի հայրենասիրությունից. բայց որքան գիտեմ` թուրքը կին չի սպանում, թե՞ սխալ գիտեմ»: «Կնոջը ո՞նց կսպանենք,- կտրուկ ասաց Մուստաֆան: -Կինը չի սպանվում, նա սպանելու համար չէ, որովհետև դեռ շատ ծեր ու լրիվ մարդ չէ, ընդամենը կին է, աղջիկ. նույնն է, թե, ամոթ է ասել, տղամարդու անդամը կտրես։ Ես կասկածում եմ, որ հենց սպանություն եղած լինի. փաստը միայն դռան մոտի արյունը չէ՞, ի՞նչ իմանանք, որ թեկուզ հավի արյուն չի,- որովհետև դիա՞կ չկա»:
Պատմությունը գրառողն ասաց. «Բա ո՞նց է սպանվել, ամեն ինչ ձեր կրոնով եք ձևում: Քրիստոնյան ի՞նչ խնդիր ուներ, այն էլ գյուղական ուսուցչուհուն սպանելու համար: Մանավանդ` մարդիկ դժվար են ապրում սահմանամերձ վայրերում: Ձեր երևակայությունն ահա ավելի իրական է, քան քրիստոնյայինը, այդտեղից էլ՝ թեկուզև առանց որևէ փաստի, պատմում եք իրականի պես. քննիչը ճիշտ է որոշել՝ ոչ մի քրիստոնյա ներկա չպիտի լինի այս զրույցին, թեկուզ նրանց պատասխանը առայժմ միամիտ լռությունն է, իսկ ձերը, տես, որքան է կենդանի, համարյա իրականության հիմքով: Եթե մինչև լույս խոսենք, հենց դուք էլ փաստերով կապացուցեք, որ ճերմակ կոշիկով աղջկան ձեզանից մեկն է սպանել»: «Լավ,- ասաց քննիչը: -Ինչքան կարող եք մանրամասն պատմեք. այն պահից, երբ ասածդ խարանի պես մահվան շունչն իջավ»: Բայրամի իննամյա դպրոցական տղան ասաց` բա ջո՞ւրը, որ չգիտեմ ով իջավ ձորը, աղբյուրից բերեց: «Ահա հենց դրանից,- ասաց քննիչը: -Ինչո՞ւ հենց այդ ժամին ծարավեցիք, թե՞ ձեր ջուրը տաքացավ: Տաքացավ, չէ՞»: Հա, տաք էր, ասաց երեխան: Մուստաֆան ասաց. «Որ պահին էլ լիներ, մեկ է, պիտի ասեիր, թե ինչո՞ւ հենց այդ պահին իջաք ջրի: Ես էլ եմ շատ մտածել, թե՝ ինչո՞ւ, կամ էլ՝ ի՞նչ իմանայինք, որ հենց այդ պահին սպանություն է արվում: Բայց ոչ աղջկա ձայն կար, ոչ էլ մարդ` լճի վրա, ուզում էինք ջուր խմել, մանավանդ որ բոլորս միասին էինք հնձում, որ կարիքի դեպքում էլ պաշտպանվենք, թեև վաղուց ենք հարևան ու բարեկամ»: «Չէ,- ասաց երեխան,- որովհետև մերը կապրոնե շշով էր` պիտի շուտ տաքանար: Գիտեք, որ պաղ ջուրը հնձվորին վատ է, բայց հո գյուղ չմտանք, որ թեյնիկ բերենք, թեյ սարքենք: Հեռվից քրիստոնյաներն էլ տեսան. այնպես իջանք ձորը, որ հենց բոլորը տեսնեն. ուզում էինք, որ հենց բոլորը տեսնեն, այդպես ավելի ապահով է, թեև Ալլահն էլ գիտի, որ ջուրը մարդուն չի կարելի արգելել: Նիրհի պես այդ ժամին քունն էլ է վրա տալիս. ամպը հեռու էր, դեռ նոր լիճն էր կիսել,- բայց գուցե դեռ տեսիլք է` բոլորիս վրա միանգամից իջած տեսիլք, ինչո՞ւ եք հենց ջուր բերելը ինձ պատմել տալիս, որովհետև ճերմակ կոշիկով աղջկա գորտն էլ արևի տակ շողալով` տան առաջ թռչկոտո՞ւմ էր»: Գրում ես, չէ՞,- պատմությունը գրառողին ասաց քննիչը, հետո նորից ծխախոտ վառեց: -Բայց էս Մուստաֆան նման է բրդոտ ոտքերով մեղվի:
Ժամը տասը կլիներ: Լուսինն ասես կրկին պայծառացավ, ու մոտիկ ծառերի տերևներն էին շրշում` գունատ, կապտավուն: Որևէ տեղից մի միայնակ կով էր բառաչում։ Տագնապի նման` տների լույսերն էին անհանգստացնում. բերանները գլխաշորերով փակ` երկու կին մոտեցան սևաշշուկ ու կանգնեցին մոտիկ` հացի ու անկողնու նշան անելով: Քննիչը գիշերվա մեջ անգամ կապույտ երևացող ծուխն էր փչում, աղբյուրի ջրի չլչլոցը ասես գալիս էր իր կողմից, խոտի բույրն էր հարբեցնելու պես անհանգստացնում` երբեմն ընդհատվելով որևէ շան հաչոցով: Երկար ժամանակ լուռ էին։ Երբեմն քննիչի գրառող ձեռքն էր դողում ծնկին` ջղաձիգ, ասես գոռոց, որ կանայք տեսնում էին ցնցվելով, ու մրմնջալու պես հանկարծ կանգնեց «բա ինչի՞ տուն չեկաք` կարգով քննեիք» տղայի շշնջոցից: «Այս ժամին Ալլահն էլ է որոնում»,- ասաց Բայրամը: «Նա գիտի, դրա համար էլ չի որոնում, բայց դուք ահա որոնում եք: -Բայց դուք էլ գիտեք, որ գիշերվան դեմ արել` հարցնում եմ, որովհետև գիշերն ավելի անկեղծ է, քան դուք, որ ուսուցչուհուն ճերմակ կոշիկով կին ասելով եք մոտենում ճշմարտությանը: Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ գիշերն եմ քննում, այս պաղ օդին, այս մենության մեջ, ուր ձեր Ալլահն է թափառում` հեռվից չկարողանալով թաքցնել եղածը, որ ավելի անկեղծ պատմեք»: Թեթև մթից ծառն էր հեծեծում, ջուրը չոր խշրտյունով էր իջնում բարձր աղբյուրից. «Մարդը խաթարում է ջրի ձայնն ու ծառի մենությունը՝ ինչպես օրվա համը,- ասաց Սիտ Զուբեյդա խանումը,- տուն` լույսի տակ մտեք, որ եղածը պարզվի»: Շունչը մեկ ժամանակի հանգույցը տարբեր ուղղություններով շարժվում, առկա տագնապի նման կուրծք էր ծանրացնում. ինչպես ոտքի վրա՝ բոլորը գնալ էին ուզում։
«Իսկ եթե իրո՞ք տեսիլք լինի եղածը,- հանկարծ ասաց քննիչը: -Ենթադրելի է, որ երբեք ու ոչ ոք չի կարողանա ինչ-որ բան կռահել, որովհետև ի՞նչ իմանաս` որտե՞ղ է թաքցված բանալին, որ անպայման որևէ հին պատմություն կարող է լինել»: Լուսնալույսին զբոսնող Էպիփանն անցավ ու ուսի վրայից նետեց` դո՛ւ կիմանաս. ես գիտեմ, դու չգիտե՞ս: Իսկ տեսիլքը մահմեդական էր, որ կռահելը այսպես մերժվեց: «Չնեղանաք,- զուսպ աչքը լուսնալույսից կայծկլտացնելով՝ ասաց երեխան,- բա միլիցեն ո՞վ է, որ Ալլահի կորցրածը գտնի»: «Հաց էլ չեք ուզում,- ավելացրեց Մուստաֆան: -Գոնե տուն մտնեիք, հացի վրա խոսքը հեշտ է գնում. թե չէ` այսպես ծառն էլ է մեղավոր»: Սարի համար քամին պաղել էր` դրանից էր, որ սարի ստվերն սկսեց թափառել: Ոչ մի տեղ չէր կանգնում, թեև լուսինն ու գիշերը թվում էին անշարժ։ Պատմությունը գրի առնողն ասաց. «Չեղավ. չգիտեիք` իմացեք: Միլիցեն հենց Աստծուց հուշվածն է, որ մարդուն արարքին տեր բռնի, որովհետև ինչքան էլ ուշադիր նայի` Աստված մարդուն է վատ տեսնում, իսկ արարքը ստորագրության պես նույն մարդուն է հաստատում Աստծո առաջ: Միլիցեն հենց մարդու արարքը Աստծո աչքին հասցնողն է, որովհետև մարդն ինքը դժվար է Աստծո աչքին երևում: Թե չէ ճերմակ կոշիկով աղջիկը գուցե հիմա չի էլ նկատվում` երբ ինքը այստեղից բացակա է, թեև նույնիսկ մենք էլ գիտենք, որ կա` այստեղ, թե որևէ արարքում»: «Է~,- ասաց Մուստաֆան,- տեսիլքն ի՞նչ է, որ հավատանք` մանավանդ հացը թողած, որ, օրինակ, հայերը մոռացել են»: Կանացի մի վտանգավոր լռություն էր տրոփում առանձին ու լարված. խավարից ասես սպիտակ անձրև կաթեր։ Հայկազն ասաց` ինչի՞, երբ մենակ ես` հավատում ես. եթե ոչ Աստծո, ապա մարդկանց ներկայությամբ ինչո՞ւ չես հավատում: «Որովհետև ճերմակ կոշիկով աղջկա տունը լուռ է ու անլույս,- տխուր ասաց իննամյա տղան,- ավելի շուտ հավատում եմ, որ հենց իր տանն է, քան այսքան խոսքերին»: Խավարից հոգնած Սիտ Զուբեյդա խանում ն արդեն շշնջաց` էդ հուշերիդ ես հավատում, բայց հացը սառեց. կուշտ փորով ավելի հեշտ է ճերմակ կոշիկով աղջկան գտնելը. ինչի՞ եք իզուր տանջվում: «Գուցե` սիրահարվա՞ծ էր` թաքուն ելավ, գնաց. այդ դեպքում անպայման ետ կգա թեկուզև կնոջ բնույթով», առանձին մի կոշտ ձայնով ասաց Սիտ Զուբեյդա խանումը։ Կրկին ծառ խշշաց. հեռվից, դանդաղ, ասես այլ ծառերի խշշոց հավաքելով՝ ուժգնանում, խորանում էր։ Կգա,- ասաց Բայրամը: -Մարդը մահվան աշխարհից այլևս չի կորչում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 мар 2011, 23:08

Ութերորդ ճանապարհորդությունը


Տարուբերվելով ծովի խորխորատների վրա, սարսափելով օդի ու երկնքի բարձրությունից` Սինդբադը նորից ընկավ իրեն վիճակված անթիվ կղզիներից մեկը։

Կիսամերկ մարդիկ հայտնվեցին անտեսանելի թաքստոցներից, նրան հանգստացրեցին իրենց խաղաղության չափով եւ կերակրեցին իրենց սեղանի լիությամբ։ Ասացին. «Մարդու նման չես. քեզ կամ ծովն է բերել, կամ՝ օդը, դրա համար էլ չենք ճանաչում,- հողի վրա ի՞նչ հետք ունես»։ Լռությունն ասես նրան էր բուրում։ «Մարմինս ձկներն են կծոտել, վերքերս ծովային աղն է այրել, սիրտս՝ քամիների սարսափը,- ասաց։- Սինդբադ է անունս, եւ առաջիկա ժամանակների արահետներից մեկը Ալլահը իմ անվան հետքով է այստեղ հասցնում»։

Ժամանակի տեսակներից հինն է, որ քայլում է դանդաղ՝ որպեսզի ոչինչ չավարտվի։ Այդ պատճառով էլ նրա անվան հետ բաբախող արկածների հմայքով վերացած մեկը ասաց. «Ճիշտ է, պիտի այնպես թաքնված մնայինք, որ ծովային ձիերը մեզ չտեսնեին։ Բայց որպեսզի հավատաս, որ իրոք թաքնված ես, նախ քեզ պիտի քեզանից թաքցնես։ Քեզ տեսնելուց առաջ ոչ թե գետնի տակի իմ թաքստոցից, այլ մի անանուն տեղի վրա էի հիշում, որ կամ,- որպեսզի վտանգների վայրենի անակնկալներից ինձ լրիվ չբացահայտեմ, հավատում էի, որ, ահա, սուրը կոթի վրա տնկել՝ վրան կռացած սրում եմ. այդպես գոնե մի քիչ պատրաստ էի։ Բայց նայում ու քթիս տակ ծիծաղում էի. ասացի. «Դեպքն այդպես է լինում. ի՞նչ իմանաս, որ հենց հիմա թմրած ծունկդ ինքն իրեն չի ծալվելու եւ սրի վրա չես ընկնելու. ո՞րտեղից գիտես, որ այդպես չի լինի, ու այդքանն իմանալով էլ շարունակում ես»։ Հենց այդտեղ, ուր թաքնված ես անտեսանելի մի աշխարհում լինելու պես, որոշ ժամանակ քո ճակատագիրը ձեռքդ է տրվում,- գուցե՝ որպեսզի Ալլահը մի պահ քեզանից հանգստանա։ Դրա համար էլ հետո ոչինչ չես հիշում,- որովհետեւ հիշողությունը չթաքնվելուդ ժամանակից է հետք առնում»։ Ասացին՝ այդպես է՝ երբեք չես հիշի այն տեղը, որտեղից որեւէ բան՝ թեկուզ քո իսկ պատմությունն ես սկսում, անկախ նրանից՝ թաքնված տեղի՞ց ես սկսում, թե՝ նույնիսկ այս սեղանից։ Ծովային քամին այդտեղից սկսվեց, որ օդը թեթեւանա, որովհետեւ արդեն քրտինքն էլ էր կանգնում։

Տասնհինգ հոգի էին. որովհետեւ կրակի շուրջն էին՝ խոսքը բոցի կառուցվածքն էր առնում,- թեեւ կողքներին նստած խոսքով թե անխոս լռությունը նայում էր, թե կրակի ցոլքը ծովի՞ վրայով է ձգվում ու արտացոլվում գիշերվա կրծքին, թե՞ գիշերն է կրակի արտացոլքը տալիս ջրերին,- որովհետեւ արդեն երեք կրակ կար, իսկ իրենք մեկի շուրջն էին թվում։ Փախուստիկ մի հառաչանք կարող էր ասել, թե՝ եթե այս կրակի ջերմության հպումն ենք վրաներս առնում, մյուսներինը ո՞րտեղ ենք մոռանում, որովհետեւ այս կրակինն ունենալու համար մյուսներինը մոռանալու ենք։ Սեւամորթ մեկը դրանից ասաց. «Ի՞նչ տարբերություն. հիմա քո ոտքերով ես շրջում, եթե սրի վրա ընկնես՝ գիշերվա գազանները քեզ կուտեն, կամ էլ՝ հողը,- այսինքն՝ հետո էլ գազանների ոտքերով կշրջես. նույնիսկ՝ բազմապատկված, դեռ կարող է ռուխ թռչունին էլ բաժին հասնես ու երկնքի խորքերով էլ շրջես»։

Ավագն ասաց. «Մի զարմանա. մենք ալ-Միհրջան թագավորի ձիապաններն ենք։ Ամեն տարի, նույն այս ժամանակ, թագավորի ձիերին բերում ենք այստեղ, կապում հենց ծովափին, որպեսզի ծովային ձիերը ափ դուրս գալիս տեսնեն նրանց ու բեղմնավորեն։ Թեեւ աշխատանքը վտանգավոր է, բայց արդեն այս գործի վարպետն ենք, դրա համար էլ մեր գոյությունը կախված է նրանց սեռական կարողությունից ու կրքի չափից,- թեկուզ ամեն կիրք չէ, որ ծնունդ է ենթադրում։ Բայց այդպես է ծնվելու այն նժույգը, որը ոչ լավ է, ոչ վատ, ոչ անծանոթ է, ոչ ճանաչելի, այլ հենց արքայական նժույգն է, եւ ամեն մեկը չէ, որ կարող է նրան տարբերել սովորական ձիուց կամ սովորական ձիու նրա արտաքինի տակ տեսնել արքայական նժույգին,- դրա համար էլ մի մտածիր, թե ծաղրում ենք կամ էլ խելք ցույց տալիս. եթե ուշադիր նայես՝ մյուս երկու կրակների կողքին մեզ ու այս սեղանն էլ կտեսնես։ Այսքան տարի կասկածում ենք, թե ո՞րտեղ ենք ավելի շատ ապրում՝ այստե՞ղ, ուր ընդամենը տեսնում ենք, թե գոյություն ունենալու համար ինչ ենք ուտում, թե՞ մյուս երկու կրակի կողքին, ուր, չգիտենք՝ ի՞ր, թե՞ մեր գոյության համար, մեկի դեպքում գիշերն է մեզ կուլ տալիս, մյուսի դեպքում՝ պղնձագույն ծովը, թեեւ ընդամենը կախված ենք ծովային ձիերի կրքից։ Մյուս կողմից, եթե գիշերվա երեք կրակի ժամանակն էլ նույնն է, ապա նույնն է նաեւ ցերեկվա կրակների ժամանակը, թեեւ ցերեկը մյուս կրակներն ու մյուս մեզ չենք տեսնում,- ոչ միայն նրա համար, որ թաքստոցում ենք։ Իսկ եթե ցերեկն էլ նրա՞նք են մեզ տեսնում ու մեզանից թաքնվում,- քանի որ հիմա, տես, նրանք մեզ չեն նայում, եւ ծովն էլ պղնձագույն չէ»։

Թիկունքը ծովին նստածը լռության ծերունին էր՝ լռությունից վերադառնալով` ասաց. «Երբ ծովային ձիերը ավարտում են, փորձում են մեր ձիերին իրենց հետ ջրի մեջ քաշել, որովհետեւ դա նրանց այն ժամանակն է, երբ կարծում են, թե առհասարակ ու իրենց միակ կյանքը զուգավորումն է. սեռական անդամը ունեցածները տեսանելի չի դարձնում՝ ծարավից ծանր կծում, արյուն են հանում,- այսինքն՝ աչքերին ու մարմնին նույնն են տալիս, ինչ ընդերքում տեսել էին իրենց կրքով ու անդամով։ Ասես արյան մեջ տեսնելով իրենց կամ մեր ձիերի նույն կյանքը՝ մոլեգնում են միմյանց համար, վրինջները մինչեւ մեր թաքուստի լռություն ճեղքում, մեզ էլ են իրենց ձգում, գետինը տակները ջրի պես երերում-ճողփում է,- բայց որովհետեւ մերոնք կապած են՝ կապը հիշեցնում է, որ մենք իրենց հսկում ենք, հետո ախոռներ ենք վերադարձնելու։ Այսինքն՝ մենք կանք,- գուցե՝ մահվան պես պահպանելով նրանց բոլորին կամ նորից մահվան պես հուշելով ընդամենը մեկ տարբերություն, որից էլ ծովային ձիերը առանց ծովի սկսում են խեղդվել, որպեսզի թողնեն, նորից ծովը մտնեն։ Լինում է, որ ջրին չհասած՝ օդից են խեղդվում` շունչը տալով օդին կամ նրանով անցնող կրակի մի համր արահետի,- բայց իրականում ո՞ր աշխարհով էր անցնում նրանց ճակատագիրը. պարանի ու կապվելո՞ւ, ջրից վախենալո՞ւ, զուգավորման հիացքի՞, թե՞ հենց գետնի վրա ու մեր հսկողության տակ, որը, մահվան նման նրանց այստեղ խարսխած՝ պահում է կյանքի մեջ»։ Ռուխ թռչունին գետնի վրա տեսած մի ծերունի ասաց. «Մենք էլ աշխարհի այդ քարտեզով ենք թափառում, որ նույնպես չորս կողմ ունի. միայն ռուխ թռչունը գիտի աշխարհի 44 կողմերը»։

Արդեն առավոտյան նրանց սպասումից վերադառնալով՝ Սինդբադ-Ծովագնացն ասաց. «Փառք Ալլահին, որ մեզ հանում ու մեր արժանիքի չափով էլ պահում է Իր սեղանի հաստատունության վրա»։ Հետո նորից մեծ հարստությամբ հասավ Բասրա քաղաքը, այնտեղից էլ՝ տուն՝ խաղաղության օթեւան Բաղդադ քաղաք, որտեղ էլ, գետնից փոքր-ինչ բարձր նրա ճոխ սեղանի կողքին, բայց իր տարակույսների մեջ թիկնած՝ այս ճանապարհորդությունը գրի առավ Սինդբադ-Բեռնակիրը։ Ավարտին նորից ստացավ իր հարյուր մսխալ ոսկին եւ իրիկնադեմին տուն հասավ։

Հասկանալով, որ գրի առնելիս իր բացակայությունը հարցում էր ժամանակին՝ որովհետեւ նա այլ լեզվով իրեն չէր լսի, փորձեց ժամանակի լեզվից ուզածը փոխադրել իր լեզվին. ժամանակի առաջին դեմքին ասաց. «Ով որ անխոնջ բարձունք է փնտրում միշտ, կյանքն է կործանում ձգտումներով իր անմիտ»։ Կարծելով, թե երկրորդ դեմքին նորից նույնն է ասում՝ տարբերելու համար արդեն բեյթով ասաց. «...Եւ ազատ ես այն չարիքից, որ Ալլահը չի դատել»։ Երրորդ դեմքին դառնալուց առաջ հասկացավ, որ արդեն գիտի իսկական ասելիքը, ասաց. «Իմաստուն դատավոր ես, եւ վճիռդ է ճիշտ»,- իսկ երբ աչքերը բացեց, տեսավ, որ ժամանակն այլեւս դեմքով չի նայում իրեն։ Մտածելով, որ հաջորդ առավոտյան ոտքերը չէ, որ հասցնելու են հերթական ճանապարհորդությունը վկայելու, նորից գտավ իր ծերությունը, պառկեց իր դժգոհությունների անկողնում, արդեն չիմանալով որտեղից՝ դիմեց Ալլահին եւ խաղաղ անցավ իր միակ տարբերության միջով։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение