ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 сен 2010, 15:24

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Varlen Aleqsanyan.jpg
Varlen Aleqsanyan.jpg (8.76 кб) Просмотров: 351



ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻՍ ՀԵՏ

Առավոտյան արձակված գնդակից
գլուխս խույս տալով`
հեռանում է դեպի բնական մահ -
թախիծը, քաղցր բառերի բույլի տեսքով,
բանտարկյալ զգացմունքները
բաց է թողնում երկիր:

«Գիտե՞ս,- ասում է ինձ ներքին ձայնս,-
հիմա, երբ դու դարձել ես հավանական թիրախ,
ուզում եմ հայտնել,
որ քո կյանքը կարող էր լինել
արձակ բանաստեղծություն,
եթե չունենայիր այն հոռի գծերը,
որոնց համար քեզ շարունակ
պարսավում են մերձավորներդ...»:

Մինչ գնդակն անվրեպ սուրում է դեպի թիրախը,
զղջման ու մեղքի ծանր ապտակները
շրխկոցով իջնում են բաց ներվերիդ-
ումի՞ց ներում հայցես,
ո՞ր համոզված գուշակը կհավատա
քո ուշացած զեղումներին,
այդ ե՞րբ ավարտվեց խոստովանանքի քո ժամանակը,
և հիմա ո՞վ իր մեղադրելու իրավունքը
կփոխանակի արդարացման քո անզոր ճիգերի հետ...

Դու, ժամանակավրեպ վերջին բանաստեղծ,
անցյալ դարավերջի կեցվածքով արարած,
մինչ գնդակը համառորեն գալիս է քո հետևից,
դու արդեն չես հիշում,
ավելի ճիշտ` մոռանում ես,
թե հարազատներդ վերջին անգամ
խանդաղատանքով ե՞րբ հպվեցին կրծքիդ,
և ահա, սպասումներդ բաց ատամնաշարով
հեգնալից ժեստեր են հղում դեպի քեզ`
վերադարձնելով քեզ քո իսկ անիմաստ հանելուկը`
անլուծելի, հիմար ու թերարժեք...

Այդուհանդերրձ, երբևէ չհուսաս`
գնդակն այդ թեև շարունակ գալիս է քո հետևից,
բայց երբեք, երբեք չի հասնելու քեզ,
դու այս ծանր ու բութ զգացումը
դեռ երկար պիտի շալակած տանես,
դեռ երկար քո քիմքը աղի,
տտիպ ու դառնահամ կմնա,
մինչև ցորենը հանց մասուր լինի,
կամ մինչև գարին հանց ընկույզ դառնա,,,
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 сен 2010, 15:25

ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներսս ոչ կույրի, ոչ տեսանողի հավատը չկա,
ու ականջներս հոգնել են վաղուց
ուղիղ մտքերը շրջուն իմաստով լսելու ահից,
ամեն աստծո օր
թաքուն տագնապով շշնջում եմ, թե
վերադարձի՛ ր, մա՛ րդ,
թե՛ կերպարանքդ և թե՛ կերպարդ աղավաղվել են
քո միլիոն տարվա փորձի անձավում,
ու վաղուց է, ինչ ինքդ ես քեզ տանում դեպի փորձություն:

Թե՛ ես և թե՛ դու գիտենք,
որ բարակ պարանով ահա
դարեր շարունակ կախված ես անտակ անդունդի վրա,
իսկ միայն սերը չափազանց քիչ է փրկվելու համար,
ու քանի դեռ իմ միտքը սթափ է,
կփորձեմ հուշել փրկության ելքը`
հարկ է սիրո մեջ մի քիչ գութ խառնել
ու մի քիչ արցունք,
մի քիչ խղճմտամք,
մի քանի ճիշտ բառ,
ու մաքուր ծիծաղ,
այլապես ես էլ անզոր կլինեմ
քեզ համար այնտեղ` վերին ատյանում բարեխոսելու:

Խոստովանում եմ`
իմ ուժն էլ վաղուց առաջվանը չէ -
պատրանքի գինին անուժ է, անշուշտ,
հիմա, երբ նորից իմ բալասանող ձեռքը
դնում եմ ցավի տնքացող ակունքի վրա,
գիտեմ, որ արդեն ոչ ամբողջովին,
այլ միայն մասամբ
ես հայցողներին հույս կներարկեմ,
իսկ մեռյալների հարության համար
ուժս այսուհետ անբավ կլինի,
և նիրհը կրկին ինձ կպարուրի
ու թեզանիքը շղարշի նմամ կփռի վրաս,
ձեռքս օրեցօր ավելի դողդոջ, անուժ կդառնա,
և իմ եռանդը դանդաղ կսուզվի լեռան ընդերքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 сен 2010, 15:26

ՀԱՆԳԱՎՈՐ ՍԵՐ

Ես այն ժամանակ կանաչ խոտ էի,
ստորոտներում լեռնալանջերի,
և ձիերն էին վրնջում վրաս,
ես այն ժամանակ արևահարված ստվեր ունեի,
որ զով մի տեղ էր փնտրում գլուխը դնելոււ համար,
իսկ գիշերները հանգավոր հուզմունքն աղավաղելով`
ինչ-որ աղջկա երբեք չուղարկված
անգիր նամակներ էի հորինում
հանգավոր գրքից սերտած բառերով:

Եվ առավոտը մի օր սկսվեց հանգավոր սիրով,
հենց նույն գիշեր էլ բանաստեղծ դարձա`
ինձ հայտնի բոլոր բանաստեղծներին
անթիվ ձևերով նմանակելով,
իսկ շուրջս միայն հանգավոր էին ծառ ու թփերը,
հանգավոր էին իջնում ջրերը զառիթափն ի վար,
հասկը հանգերով պտղակալում էր,
ու գիշերվա մեջ ծղրիդը անհայտ իր թաքստոցից
հանգավոր էր իր ճռոցն արձակում:

Հանգավոր էին սարալանջերը,
հանգավոր էին սահում ամպերը,
և հանգավոր էր երկինքն անձրևում,
ու առավոտից մինչև կեսգիշեր
ես կապված էի հանգի թելերով,
անթիվ հանգերի երամներն էին շուրջս թռվռում,
խոստովանության հանգավոր միտքն էր ինձ հետապնդում,
հանգավոր էի կմկմում ինչ-որ անիմաստ բառեր,
և հանգավոր էր փաթ ընկնում լեզուս հարկավոր պահին:

Հանգավոր իմ սեր,
հիմա իմ լեզվի կապերն արձակ են,
քաղաքային այս թոհուբոհի մեջ
ես վարժվեցի անհանգ խոսելու այս բարդ արվեստին,
ու դրանից էլ հիմա ուրիշ է երթը ամպերի,
հիմա ջրերը ազատ են իջնում լեռնալանջերից,
երամակները վաղուց արձակ են կանաչ դաշտերում,
և տարերքներն են անարգել գալիս, ազատ հեռանում,
բայց հոգուս խորքում դեռ խլրտում է հանգավոր մի հուշ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 19 сен 2010, 15:26

ԵՐԲ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

Հիմա, երբ ես շատ ավելին գիտեմ,
քան բոլոր քրմերը,
մոգերն ու շամանները,
բոլոր մարգարեներն ու առաքյալները միասին վերցրած,
այս ու՞մ մատներն են դարձյալ
կեղծիքն ինձ մեկնում որպես կերակրի աղ,
որպես հաղորդության պարտադիր նշխար:
«Երևի թե այն նույն քարոզիչների,-
ասում է ներքին ձայնս,-
որ խորհուրդ չտալով այլոց
ճաշակել արգելված պտուղը,
դա մեկընդմիշտ պահում են իբրև աղանդեր
իրենց բոլոր լեն ու նեղ օրերի համար»:

Հիմա կամ այլևս երբեք,
երբ արդեն աննշան իսկ ժամանակ չի մնացել
ցանկությունների կորիզի ծառ դառնալուն սպասելու համար,
ես պարտավոր եմ ավելի գեղեցիկ,
ավելի ճշմարիտ
ու առավել համոզիչ խոսել,
քան Զրադաշտ մոգը,
քան Բուդդան,
ես պարտավոր եմ ի մի հավաքել
քամիների հետ աշխարհի չորս կողմերը սլացող,
սառցադաշտերի ընդերքներում թաքնված,
ծովերի խորխորատներում կորալների տակ
և լեռների վիհերում հալածյալ ու ահից ծվարած
ճշմարիտ բառերն ու հնչյունները`
ընդամենը մի քանի կարևոր տող խզմզելու համար:

Հիմա, երբ արդեն իմ ժամանակը մոտենում է իր վախճանին,
շտապում, շտապում եմ մի քանի անհրաժեշտ ուղղում մտցնել
մարդկային բարքերի քարացած մատյանում,
որոնցով արգելում եմ
փոքրիկ բլուրը մեծ ու վսեմ լեռ հայտարարել,
անձրևաջրի փոսը`
արցունքաջուր լիճ ու ծիրանի ծով,
թունավոր հունդը մատուցել
իբրև ամոքիչ միակ պատառ
ու սփոփանքի վերջին բալասան,
խառնակ բնազդները շաղ տալ երկրի վրա`
որպես գալիք օրերի հունձքի երաշխիք
և, վերջապես, արգելում եմ
կեցության հուզիչ պատվիրանները երգելով`
բազմության առջևից տանել Նեռի մշտաժպիտ արձանը`
հանց սիրո ու բարության արարչի,
հիշեցնում եմ նաև,
որ իմ այս ուղղումները չկատարելը
մշտապես հղի է հատուցման պտղով,
ու քանի որ սա հիմն է,
հավիտենական ուղեցույց ու մշտական բաղձանք,
առաջարկում եմ ընդունել որպես օրենք
և տառ առ տառ դաջել Երկիր մոլորակի կրծքի վրա...

Հիմա, երբ արդեն ամենևին ժամանակ չկա
թերթելու գալիքի գոնե մի քանի էջ,
ես իմ թափուր տեղի համար
հայտարարում եմ միակ արդարացի մրցույթը –
շտապեք, շահագրգիռ էակներ,
ստվերներ, ոգիներ ու տեսիլներ,
կուսակցություններ, կլաններ ու համախոհներ,
սեղանակիցներ, բաժակակիցներ ու բախտակիցներ,
միայն թե չմոռանաք դիմելուց առաջ
կշեռքի նժարներին դնել
ձեր թեր ու դեմ շանսերը
և արդյունքներն ազնվորեն խոստովանել ինքներդ ձեզ,
այլապես անաչառ, հավատացեք,
այս անգամ իսկապես անաչառ ժյուրին
իմ թափուր տեղն ամենևին չկարևորելով`
ընտրելու է իսկապես արժանավորին,
բայց, չար լեզուներն ասում են,
այսդուհանդերձ, ավանդույթը խախտելու համար,
տխրության արցունքներն աչքերին
ու սգո տխուր հանդերձներ հագած...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз