СТАНЬ VIP

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:10

Վարդան Հակոբյան
(90.28 кб) Просмотров: 781


Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով, հիշատակության արժանի են նրա ռուսերեն («թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ», Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1991թ.) , անգլերեն («101 POEMS», Երևան, «Հայաստան» հրատ., 2005թ.) և ֆրանսերեն («LA RESPIRATION DE LA PIERRE») լեզուներով հրատարակված բանաստեղծական ժողովածուները:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները» ), պրոֆեսոր:
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ. Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:16

Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81


Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81
(85.24 кб) Просмотров: 771


ՎՐՁԻՆՈՎ ԿԱՊԻԿՆԵՐ ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՒԼՅԱԺՆԵՐ

ծաղիկներն առյուծի աչքեր են ծամում դաշտում եւ սերը պսպղում է ջրի ամենահատակում ծղրիդի երգը համտեսում է լուսինը «տիտանիկը» կամաց-կամաց բարձրանում է անանուն խորքերից երկինքը դեմքը թաքցնում է պղտորված ամպերի տակ եւ եսենինի շունը ճանկռոտելով հողը գետնափոսերից մի կերպ հանում է ձագերին մորեխն իջել է մի ոտքի վրա պարող սատանայի քթին կապիկը ձեռքն է առել պիկասսոյի վրձինը եւ սենայի ափին նկարում է բոլորովին մերկ մի աղջկա բնորդուհին« կրում է միայն մի գլխարկ ու մանյակ» հորիզոնի կանացի հրապույրները հուշում են. որ իշխանությունները հատուկ ջերմոցներում դեմոկրատական սկզբունքներով աճեցնում են արհեստավարժ «ընդդիմություններ» եւ խումբ-խումբ ցրում տիրությունով մեկ իսկ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները միշտ եղել են նրանք որոնց ես սիրել եմ:

Изображение
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:18

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն՝ ինչպես բոլորը եւ
անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես,
իհարկե, ո՛չ բոլորը:

Զոհվածներին կխնդրեի՝ հրաժարվել ծաղիկներից
նրանց, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են՝
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության:

Ռամիկներին կխնդրեի՝ մերժել ձեռքսեղմումները նրանց, ովքեր
միեւնույն պահին ժողովրդի մեջ հատուկ նկարահանվում են ՝
նրան դարձնելով մասն իրենց քարոզչության:

Աստծուն կխնդրեի՝ չընդունել մոմավառությունը նրանց, որոնք
հաղորդության պահին խորանում վանքի հատուկ
նկարահանվում են՝
աղոթքը դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության:

Ես կխնդրեի եւ հանրությանը՝ երբեք չվստահել նրանց, ովքեր
սարեր են խոստանում անվերջ՝
մոռանալով, թե քանի սար է արդեն մնացել հայոց աշխարհում:

Տանել չեմ կարող հայրենասիրության մասին տիրադները, իսկ
երբ ճգնում են սերը բառավորել,
սկսում եմ արդեն չսիրել՝ ոչ ինձ, եւ
ոչ էլ անգամ հայրենիքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:21

ՓՐԿԵԼՈՎ ՕԴԸ ՎԵՐԱՀԱՍ ՃԱՀՃԱՑՈՒՄԻՑ

Երբ ծառը շրշաց՝ արդեն երկնքի անվերապահ
անհուններում, ես միանգամից հասկացա
իմաստն այն խոսքի, որ մենք երբեք իրար չէինք ասել:
Ծառը ծառերից դուրս է
զգում, որ ինքը ծառ է:

Անձեռնմխելի խնձորը
ես վերցրի քո ձեռքից, եւ
ինձ թվաց, թե մենք
այն ճաշակել ենք դեռեւս Եվայից ու Ադամից առաջ:

Ծառերը հենվում են իրենց ստվերներին: Երբ
քար էի ուտում,
նրա ճեղքի մեջ հայտնվեց մի մանուշակ, որից
ջարդվեց իմ ատամը:

Տխուր ծառ՝ որպես
Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝
իր իսկ շիրմի վրա:

Գրելու ժամանակ գրիչս թղթի սահմաններից
դուրս է գալիս մեկ-մեկ, եւ ես
շարունակում եմ գրել անսահմանության մեջ՝
փրկելով օդը վերահաս ճահճացումներից:

Անսկիզբն սկսվում է ծաղկից, որն անպոկելի է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:21

ՀԱԿԱՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մի բարակ թելով իմ պարանոցից կախված՝
լուսնի վրա կարող եք գրել՝ սիրում եմ: Կամ՝
չեմ սիրում:
Բոլոր ուղղությունները սխալ են, բացի
նրանից, որով
ծաղիկները հողից բարձրանում են վեր: Իսկ
գնդակը՝ թեեւ անվրեպ, ինձ չի հանդիպում:

Շնորհակալ եմ ինձնից՝ հանրության մեջ
մենակ լինելու խիզախումն ունենալու համար:

Երեկ հանդիպեցի մի մարդու, որի աջ ականջի
փոխարեն, ի ծնե, բջջային հեռախոս էր:
Ես գիտեի, որ դա
լինելու է, գիտեի այն օրից, երբ
երբ «քաղաքակրթությունը» երկնեց հեռախոսային սեքսը:


Ես չքանում եմ, ես չեմ ուզում լինել ծառ,
որի պարանոցից կախված է խիստ կասկածելի
լիալուսինը՝ սիրո
զուգարանային գրություններով,
որոնց մեջ ամենասարսափելին,
թերեւս, սա է. «Ի գիտություն
սիրահարների, հայտարարվում է, որ լուսինը՝ սկսյալ
ս.թ. դեկտեմբերի ...-ից, արդեն պտտվելու է
ոչ թե երկրի, այլ բոլորովին մեկ ուրիշ առանցքի շուրջ»:
Յուրաքանչյուր բառ դիրք է, ոչ թե... ապաստան:

Ջուրը դաշտի միջով հոսում է այնպես,
որ ամեն խոտ զրնգում է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:22

ԼՌՈՒԹՅԱՆ ԾԻՐԱՆԻ

Ես ոչ մեկի մոտ անկեղծ չեմ այնքան,
որքան մենակության հետ: Քամին
բաղկացած է վայրի խնձորենու ծաղիկներից, իսկ
դու իմ աչքերից ես բաղկացած:
Լռությունը իմ շուրջ սկսում է դողալ,
ինչպես բարդենու տերեւները՝
մոտեցող արագիլի թեւերի տակ:

Կարոտը մոռացման սկիզբն է: Հիշողությունս
հիմա զբաղվում է մանրանկարչությամբ, եւ սեն-
տիմենտալ աշնան վերջին վարդն
աննախանձելիորեն ինձ
վրա ծիծաղում է
փշերով, որոնք, անկասկած,
երկարակյաց են անհամեմատ, քան թերթիկները,
որովհետեւ այն, ինչ մեզ կապում-միացնում է,
ընդամենը
իմ ու քո միջեւ ընկած հեռավորությունն է:

Ծաղիկը, դիմադրելով իմ աչքերին, ապրում է իր
վերածնունդը: Քարի
ծաղկումը, դա՝ ես եմ: Իսկ Գեղարդն, ասում են,
ապագայի երեւակայությունն է: Թեեւ երբեք ես
չեմ տաքանում այն կրակով, ուր իմ հուշերն են
եւ չեմ գնում այն ճանապարհով, որը
իմը չէ, ոտքերս
սովոր են միայն արգելքների:

Արեգակը նայում է թեք: Եվ լույսի մեջ հրաժեշտի
տխրություն կա: Ինքնակենտրոնացում: Ես
զգում եմ վարսանդափոշու համը
շուրթերիս վրա՝
որպես գարնան շնչառություն: Եվ ես մտնում եմ
Պարթենոն,
եւ ես գրկում եմ ծնկները Աթենաս Կույսի՝
Ֆիդիասի ծանր ժպիտների տակ, գիտեմ՝ հոգին
մութի եւ լույսի բեկորներ է: Քո անզուսպ
գեղեցկությունն ինձ ակամա
դարձնում է բարբարոս: Ներիր:

Սիրում եմ մեր անցած վայրերով քայլելը, այն
մի քիչ նման է քեզ հետ հանդիպելուն: Երբ ես
հիշում եմ քեզ,
եւ քեզ մոտ
գալով՝ ես ավելի շուտ քեզ եմ վերադարձնում քեզ: Ի՜նչ
գեղեցիկ է հոշոտում եղնիկն առյուծին: Եվ
իմ վերքից արյան տաք շիթերը
մարմանդ-մարմանդ ընկնում են
հողին՝ ինչպես ծիրանածաղկի կարմիր թերթիկներ:

Մի փետուր լողում է խորքերում, եւ ափը չի երեւում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:23

ԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Երբ փետուրը փոխվում է գրչի, բառերը կարող են
թռչել՝ հորիզոնի վրա վառվող աստղերին համընթաց
եւ իրենց
բացած ուղեծիրներով բարենորոգել
երկնային արքայությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:24

ԸՆԹԱՑՔ

Մի որդեկորույս մայր, երկաթաձողերով խոշտանգված
որդու առաջ՝
Սումգայիթում, ձեռքերը տարածել է ետ-խաչելություն՝
առանց խաչի-
ցաքուցրիվ մազերի միջից՝ Մարիամի հայացքը
հառել է Բարձրյալին
ու ողբում-աղաղակում է եւ
նրա ձայնը՝ ժամանակի միջով անարձագանք,
գալիս է 1915 թվականի խորքերից, անապատներից
Դեր-Զորի, անհայտից:

Աճպարարի պես՝ ուշացած ժամանակն անվերջ
կրակներ է հանում բերանից:
Հոժարաձյուն գագաթներից
նահանջում են
ամպերը, կայծակները թրատում են կասկածները,
եւ մարգարիտները վերադառնում են կրկին
ծովի խորքերը: Ի՜նչ գեղեցիկ միրուք ունեն
մեր ֆիդայիները, ամեն մեկը՝
մի Մարքս: Իսկ «Կռունկի» տղաները՝
Ռազմիկը, Ռոլեսը, Համլետը,
Ռաֆոն, մյուսները, ձգում են
ժամանակի զսպանակները: Ամենուրեք հիմա
լռություն է՝
կապույտի, խոտի, արեւի եւ,
ամեն ինչի մասին:
Երբ մրսում եմ օտար ճամփաներին,- գրում է Լենորը,
- San Diego-ից,-
օվկիանոսների վրայով մեկնում եմ ձեռքս
եւ Ստեփանակերտի փետրվարյան
հրապարակից (դարձյալ՝ 88թ.), ուր
կրակ էր վառել Արաքսյա տատիկը, տաքանում եմ:

Կառափնատան գոսնացած կոճղերի միջից՝
սպունգերի նման, հարցականված ու անթեք
մարդկային գլուխներ են աճում-բարձրանում:

Ժրաջան մրջյունները փորձում են սարեր
տեղափոխել իրենց կռնակին եւ
ուզում են աշխարհի կառուցվածքը փոխել, քանի որ
մայրամուտն ու արեւածագը շփոթել են իրենց
տեղերը, իսկ մարդիկ,
լույսը հավերժացնելու հույսը դեռ չկորցրած,
շարունակում են
անթիվ-անհամար դագաղներ պատրաստել
իրենց հիշողությունից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:24

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Երբ փետուրը փոխվում է գրչի, բառերը կարող են
թռչել՝ հորիզոնի վրա վառվող աստղերին
համընթաց, եւ իրենց
բացած ուղեծիրներով բարենորոգել
երկնային արքայությունը:
Իսկ իմ գրիչը դեռեւս փետուր է՝ թռչող արծվի թեւին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:27

ԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ՝ ՍԱՔՈՒՆՑ ՍԱՐԻՑ ՎԵՐԵՎ

Թե կարողացա ստեղծել երգն այն, որով
մայրս վերադառնալու է
նորից, ուրեմն՝
ես բանաստեղծ եմ ու երեխա:

Ես ուզում եմ ինձ մաքրել ինձանից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз