СТАНЬ VIP

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:27

ՄԱՐԴԸ ԵՎ ՈՉ ՄԱՐԴԻԿ

Մարդն սկսել է լողալ ձկներից հետո միայն:
Մարդն սկսել է հոսել առուներից հետո միայն:
Մարդն սկսել է հուր արձակել լուսատուներից հետո միայն:
Մարդն սկսել է ճյուղավորվել ծառերից հետո միայն:
Մարդն սկսել է պտղավորվել ծաղիկներից հետո միայն:
Մարդն սկսել է սավառնել թռչուններից հետո միայն:
Հետո, հետո, ամեն ինչ՝ հետո միայն...
Բայց եթե չլիներ մարդը, նրանից առաջ ոչինչ չէր լինի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:28

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ՝ ՑՈՒԼԻՑ ՀԵՏՈ, ԵՐԿՎՈՐՅԱԿԻՑ ԱՌԱՋ

Իմ ծնվելուց առաջ ինձ ընտրել էր բանաստեղծությունը:
Մնացածն արյան դինամիկա էր՝ շարժման մեջ արեւի,
սարերի եւ այն հավքերի, որոնք
ուզում էին վազանցել Մեծ քարից վեր սլացող ամպերին:

Հորս ունքամեջի մեջ
առյուծի նշանը բացվեց:

Ամենաճիշտ քայլս ծննդյան տարեթվի ու ամսի եւ,
առավել եւս՝
ծննդավայրի ու ծնողների ընտրությունն էր,
որ կատարել եմ:

Լեռան ստվերը ձգվել էր այնքան, որ
մատների ծայրով արդեն խուտուտ էր տալիս Թառամնի
ջրերը, այսինքն՝ առավոտվա
ժամը 9-նն անց էր 15 րոպե, եւ
Փունջիկ հորքուրս չորաթանն արդեն ուզում էր փռել
թոնրատան կտուրին: Խաչի պապս՝
Սպիտակաշենում, երբ բացեց իր ձիանոցի դուռը,
միանգամից խրխնջացին 33 ձիերը, եւ նա
իսկույն հայացքն ուղղեց դեպի Արփագետուկ
ու կանչեց. «Տղա է՞»... Հայրս թունդ խմիչքով հյուրասիրեց՝
աչքալուսանքի ամեն խոսքի վրա: Ամենագեղեցիկ բառերն
իր օրագրում նա գրեց 1948թ. մայիսի 21-ին, անփութորեն գինին թափելով իր իսկ տողերին. «Քո հանդեպ
միայն գայլը չէ գայլ՝
եթե դու թույլ ես»: Իբրեւ
դա ի՜նչ կապ ուներ այդ օրվա հետ, թե՞ ուղղակի
մաթեմատիկոսը հորս մեջ բանաստեղծում էր:
«Տղա՞ է»: Այդ օրը Սաթենիկ եւ Վարդի տատիկներս
փոխնիփոխ արծաթ գոտի կապեցին
ու գնացին շենամիջի աղբյուրը՝ ջրի, իսկ
Հաբի պապս բեղերը սղալում էր այնպես, ասես
Անդրանիկ զորավարի նվիրած թուրն էր սրբում:
Ավելի ուշ, Տերյանի
ուղեկցությամբ՝
Շիրազը մտավ մեր տուն,
ձեռքը դրեց ուսի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз