СТАНЬ VIP

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:09

Վարդան Հակոբյան
(90.28 кб) Просмотров: 2151


Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով, հիշատակության արժանի են նրա ռուսերեն («թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ», Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1991թ.) , անգլերեն («101 POEMS», Երևան, «Հայաստան» հրատ., 2005թ.) և ֆրանսերեն («LA RESPIRATION DE LA PIERRE») լեզուներով հրատարակված բանաստեղծական ժողովածուները:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները» ), պրոֆեսոր:
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ. Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:10

Կապույտը


Գետից պոկված բեկոր էր կապույտը՝ մի տաշտակ ջուր, որի մեջ իրենց դեսուդեն էին գցում ձկները եւ նրանց մեջ հատկապես մեկը, որն էլ դուր եկավ Տիգրանին: Ձկան շերեփուկներում մի գույն կար, որ արեւի շողը ձգում, առնում էր իր մեջ, դառնում ուրիշ, բոլորովին ուրիշ մի կապույտ: Տիգրանը մտքում ձկանը անուն տվեց՝ Կապույտ, թեպետ այդպիսին երբեւէ չէր տեսել: Միտք ծագեց՝ ազատել ձկանը: Զգաց, որ այդ մտածումի մեջ Աստված կա:
ևԱյս ձուկը, խնդրում եմ, տուր ինձ:
ևՎճարեցեք՝ վերցրեք:
ևՁկան դիմաց ես քեզ համար բանաստեղծություն կարտասանեմ, ասենք՝ «Ճպուռն ու մրջյունը»: Թռի-վռի մի ճպուռ... Փող չունեմ, մի քոռ գրոշ անգամ,և տղան պրտուտուսեց («պորտ» եւ «դուրս» բառերից) գրպանները:
ևԱյդքա՞նը միայն:
ևՈչ:
ևՀապա՞...
Տղայի շեշտակի հայացքը դանակի շեղբի պես սրվել էր.
ևԴրան գումարած՝ խոստանում եմ, որ ծեծ չես ուտի հենց հիմա:
Վաճառականը փորձեց ընդդիմանալ, սակայն ուրիշ տղաներ եկան այդ պահին ու իրար ետեւից հերթ կանգնեցին Տիգրանի թիկունքին: Տիգրանի հետ կապ չունեին, բայց ձուկ վաճառողը մի պահ վախեցավ, կարծելով, թե մի խումբ են բոլորը եւ գերադասեց լուռ ենթարկվել.
ևՎերցրեք, հաշվեցեք մուծումը կատարել եք:
Տիգրանը վերցնելով ձուկը, վայրկենապես նետեց մոտիկ գետի մեջ: Այդքանը անասելի արագ կատարվեց:
Հեքիաթում լիներ, ձուկը գլուխը կհաներ ջրից, երեւի գոհունակություն կարտահայտեր: Բայց Կապույտը գնաց ու գնաց: Իսկ Տիգրանին ոչինչ պետք չէր: Հետո ամեն օր գալիս էր գետափ՝ ապրելու-վերապրելու համար այն գեղեցիկ պահը, երբ ինքը ձկանը փրկեց: Այդ զգացումն իրեն բավականություն էր պատճառում՝ երակով հոսող տաքի նման:
Արդեն իր երազի մեջ, որպես ձուկը ջրում, մեծացավ տղան: Եվ երբեք էլ չի իմանա, որ այն աղջիկը, որին սիրեց ու ամուսնացավ, ոչ թե ձկնավաճառի դուստրն էր, այլ իր փրկած Կապույտ ձուկը: Ճիշտ է, այդպես միայն հեքիաթում է լինում, բայց ով է ասել, թե ճշմարիտը կարող է լինել հեքիաթից դուրս: Մանավանդ, որ այդ տղան, որ ես էի, հետո դարձավ Տիգրան Մեծ:
Կապույտ ձուկն էլ էր փոքր, բայց մեծ է, չէ՞:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:10

Ձյունիկ ձին


Մեր Մեծ քարի մասին աշխարհը չգիտե: Բայց այն նշանավոր է: Ինչո՞վ՝ կասեք դուք: Պատմեմ՝ լսեք: Ուրեմն, մեծ պապիս ձին մի օր կորչում է: Փնտրում է պապս, չի գտնում: Մութն ընկնում է: Ստիպված մոմաճրագը վառում է, դնում Մեծ քարի վրա, որ շրջակայքը լրիվությամբ երեւա: Եվ հանկարծ ձիու խրխինջ է լսվում: Կանչում է պապս, ձին գալիս է, բայց՝ որպես երազ: Պապս շրջվում է, որ ճրագը վերցնի, տեսնում է այն աստղ է դարձել ու քարին պսպղում է: Էլ ձեռք չի տալիս:
Մեծ քարի շուրջը ուշ մայիսին, ամեն տարի մի քանի օր, գիշեր չի լինում, լինում է միայն ցերեկ: Ամենուրեք պսպղացող ծաղիկները լույս են արձակում, շատ նման են աստղերի, դրա համար մարդիկ նրանց կոչել են աստղածաղիկներ:
Պապիս ձին միայն աստղածաղիկների մեջ է պահվում եւ սիրում է մարդկանց այցելել երազների մեջ. եթե որեւէ մեկը ուզում է թռչել կամ մի տեղից ուշացած է լինում, թեւավոր այդ ձին գնում, նրա խնդրանքը կատարում է: Դրա համար պապս միշտ ասում է՝ ձին մուրազ է, որ երազում տեսնես, ուրեմն՝ հասնելու ես նպատակիդ: Գուցե թե երազում դուք էլ ուզենաք կանչել, անպայման կգա, իմացած եղեք՝ ձիու անունը Ձյունիկ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ