ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:06

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Vahe Arsen.jpg
Vahe Arsen.jpg (5.34 кб) Просмотров: 1615
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:06

***
Ձյունը սպեղանի է վիրակապված դաստակների համար,
իմ սեր,
միակ,
կրկնվող,
վերջին,
ոչ վերջին,
մի՞թե առաջին:

Հավերժի սահմաններին Աստվածն էր կանգնած ծխամորճով,
իսկ ես թռչող ափսե եմ որոնում և հավատում
երազներին - վերծանում դրանք Ֆրեյդի
օգնությամբ,
մասնակցությամբ,
անմասնակից
ամբոխը շարժվեց գալիք տոների ուղղությամբ`
պոկելով խցան-խցանի հետևից…

և շահեց պտուտակահան…հա~…հա~… հա~…

Կարո՞ղ է խցանումն ու քաոսը
առաջացնել Սիրո զգացում
և բերկրանք:
Ես հրճվում են խցանումների կատարյալ քաոսով,
պրկված նյարդերը արագացնում են գնդի պտույտները,
կարծում եք, թե մեր-ձեր գունդն ամենակարևո՞րն է
տիեզարական աստղ-ամպերում,

Իսկ, ընդհանրապես, կարևո՞ր է,
և ամենակարևորը` (բութ) ի՞նչն է կարևորը…

Աղբանոցին նետված հապճեպ հայացքը ամենահզոր գուշակությունն է
և իրականության միակ շոշափելի մասնիկը:
Նման զգացում եմ ունենում նաև գերեզմանոցում,
հատկապես, երբ քամին լացի ձայներ է բերում,
և քարերը սկսում են աղմուկից ճոճվել:

Կարո՞ղ ես գուշակել աղմուկի ուղղությունը,
քարացիր,
ականջ դիր օդին, որը շնչում ես,
նույնիսկ արտաշնչում,
ականջ դիր անհոգության պատրանքներին
ամենասարսափ-երազը հենց քո կյանքն է,
ափսոս,
ափսոս,
որ էլ չեմ հավատում փառասիրության աստվածներին
(դղյակ, Մերսեդես, փարթամակուրծք սիրուհի և այս ամենի գիտակցումը սեռական ակտից հետո…)
ափսոս, անցորդ, որ դու տոնական խոզաբուդ ես որոնում
(մի բան, որ բոլորը միշտ գտնում են),
իսկ ես` ոչինչ,
որոնում եմ ոչինչ,

որոնում եմ ոչինչ կամ մարդ,
կամ նման շարժվող,
փոփոխվող,
աչք հոգնեցնող մի բան,
սեփական մղումների ձեռքը կրակն ընկած,
շուն ու կատվի հանրագումարից ոչ առավել,
մայրամուտը արևածագից նվաստ դասող:

Ամենը, ամենը մի բան է արդեն,
միայն ոչինչն էր անտեր մնացել:

Գազօջախը անիրական առասպել է,
մետաղի ջարդոնը` հարստություն,
հիվանդանոցի մասին մտածմունքը մահ ու
թմբից-թումբ ճանապարհորդող խնկարկման ծռմռված մի թասիկ,
փայլեցրու այդ թասիկը ձեռքիդ տակ եղած ինչ-որ բանով,
անպայման ձեռքի տակ եղած,
և հատակին կարդա իրականության թվա-նիշերը,
(լեզուն անկարևոր է, կարդալ իմանալը` ոչ պարտադիր):

Կհասկանաս,
կհասկանաս անմիջապես, որ…

Փրկությունը մոտակայքում է,
երկու քայլի վրա,
ազատ անկում, թե՞ դրա գիտակցումը,
անվայրեջք անկումը ժամանակի Արքան է,
գաղտնազերծող կախարդական փայտիկ,
երբ գիտակցում ես, որ
պատճառն ու հետևանքը սպառել են իրենց,
խաբել քեզ,
ժամացույցի ավազահատիկներն անվերջ են ու դաժան,
իսկ ես, թե փշրվեմ,
ոչ մի ձգողություն էլ ետ չի հավաքի,
և հույսս դրել եմ հավերժի սահմանների անտեսանելի կողմում ծխամորճ բանեցնողի վրա,
հույս, որ դժոխքը կշարունակվի,
(լավագույն դեպքում` դրախտում)
տարիների մի կարճ ակնթարթ ևս,
իսկ դրանից հետո՞….

Մի ամաչիր,
և հարցրու,
դե’,
դե հարցրու, թե
Ի՞նչ է հուշում զանգը և
(ամենակարևորը) Ո՞ւմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:07

ԱՐԹՆԱՑՈՒՄ

Կեսգիշերի հենց կողքին կանգնած`
ձեռքիս տաք նարինջ,
որ խփվում է օլիգարխի զրահապատ սրտի նման,
ես քաղաքն եմ արթնացնում,
որ կարմիր է ամեն առավոտ
կույսի սևացող արյամբ
և իր պահապան հրեշտակին է կերակրում`
վանդակված նկուղի ճաղերից:
Հրեշտակը նյութականացել է,
գահավիժել անդունդը սիլիկոն-կրծքի,
մահվան վախը ընտրելով որպես
փարոս`
իր մերկ-անմահ էությունից:

Եվ ես, որ վաղորդյան սիրեկանն եմ կարմիր քաղաքի,
սիրեկանն եմ
նրա խոնավ-արթնացման և
փողոցների անմեքենա իրարանցման,
ոտաբոբիկ թափառում եմ սմքող լուսնի հետքերով,
և թվում է, թե փողոցի տիեզերքը ձևաշուրթ մեքենան չէ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:07

ԱՐԵՎԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ

Ես զգում եմ ապրելու անասելի ցանկություն,
երբ ամեն առավոտ զարթնում-ընդվզում եմ փարավոնյան քնի դեմ,
որսում արևի փամփուշտն առաջին,
և հանգուցելով կոշիկիս փոփոխվող կապերը`
ժայթքում եմ փողոց:

Թաղամասերի գետնախորշերից մեկում
առավոտը աշխատանքային շորերն է հագնում
և ամենօրյա հարության համար
սպասում երկնի հրահանգ-ազդանշանին,
և չի լսում, որ…
կավատ գիշերվա ցաք ու ցրիվ մայթերին
դեռ արձագանքվում է չծնված մանուկի ճիչը… առաջին… ու …
վերջին…

Այստեղ` փողոցում կարող եմ խմել մուրացկանի ողորմաթասը
և սուրճի բաժակի պես շրջել մանրադրամները խղճիս,
միայն այստեղ կարող եմ մոռանալ
սուգ-լուրերի կպչուն շարանը,
ուր ինքնաթիռ է պայթում, կամ գնացք, կամ ուղղակի մի ռումբ ուղղակի
պայթեցնողի հետ միասին
(որը նույն մետաղն է, ինչ գնացքն ու ինքնաթիռը),
կարող եմ մոռանալ սերը
և սեր երգող կիսամերկ գեղեցկուհուն,
որ նրբորեն ուղղում է վերջերս սեփականաշնորհված իր կաուչուկյա
անտառ-հատվածը:

Այո’,
Ամենքին պետք է սեփական անտառ-հատված,
Ամենքին պետք է հավատարիմ-խորամանկ կոշկավոր կատու,
Ամենքին պետք է երկաթբետոնյա թիկնապահ,
և քաղաքում ամեն րոպե հատուկ դրություն մտցնող մեքենաների շարասյուն,
Ամենքին պետք է հավերժության սեփական պատրանքը
և վայելքների գաղտնի բնակարան,
ուր անտակ նկուղի կավե դռնակը երկնային ցավ-աղոթք է խոստանում,
հրամայում ծաղկամանում կախաղանված ծաղիկներին
կրկին ժպտալ… և…

Այսպես, մարդ-շարժում էի փնտրում մանեկենազարդ ցուցափեղկերում,
փնտրում էի հոգիներ գերեզմանատներում,
անհույս հիվանդների մոտակայքում,
որպեսզի ապացուցեմ գոյությունս և ապրեմ
հավերժ,
սփոփվեմ
գիտակցեմ, որ դեռ չեմ գործել տիեզերական մեղքեր,
Եվ հին-հարազատ իմ բակում միշտ ունեմ հեծանիվ քշելու պահեստային մի
շրջան-ուղեծիր:

Վերադարձի ճամփին փոքրիկ մի Արև
խնդրեց կրակս,
որ ծխախոտն այրեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:08

ՀԵՌԱՑՈՂ ՀԱՅԵԼԻ

Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս,
և դատապարտված
ես բարձրացա փաթիլն ի վեր,
դեպ ձնաղացները նախնական:
Ոչ շատ հեռու`
լոգարանիս խոսող հայելում,
օդը կախարդական գորգ է դառնում
և գանգատվում բրդյա բախտից:

Փողոցից նրբանցք,
նրբանցքից փողոց,
սուլելով քամու սիրերգ ոռնոցը`
ես սահեցի
դեպի շենքերը ապակեպատ,
որ փարոս են,
թե ապակին կոտրես մերկ ձեռքով
և վարագույրը թևեր սարքես քամուն:

Փարոս էր ամեն մի կայծ,
լուսատտիկ,
թե` քարակերտ նախնական կրակ ու
կրակայրիչով տաքացվող գդալ:
Հենց այստեղ է աղբյուրն արարման`
աղոթքը ծածկագիր է,
աղոթատեղին` նստարան,
և կիսարթուն մի ժամապահ համրում է
հեռացող քայլ–արձագանքնեˉրը, նեˉրը, նեˉրը, նեˉրը, նեˉրը…

Ամենը կրակ էր`
ջրահարս թե տատասկ–փշալար,
և թե լռությունը անտառի:
Եվ Արևն Աստված էր,
փոքրիկ մի արև գրպանումս պահված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:08

ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ

Տաքսիի դեղին ճաղավանդակից ներս բացվում է մեկ այլ`
կամակատար աշխարհ:
Որտե՞ղ եմ…
Ասեք, նշեք անունը Մոլորակի…
Երևի երազ է, կամ էլ կորցրե՞լ եմ արյանս ծածկագիրը…

Հիշողությունս վերադառնում է,
երբ ջնջվում են սահմանները գիտակցության,
և իրականը շոշափում է
նույն սահմանը անէացած:

Այս էր եղելությունը`

Արևածագ էր, կամ էլ լուսինն էր,
կամ` մայրամուտը,
բայց ինչ-որ մեկը
թափանցիկ իր ձեռքերով
ծռում էր ստվերս իրեն հարմար ուղղությամբ,
իսկ ես դիմեցի կամ փախուստի, և կամ թե շոգ էր,
կամ էլ` թախիծ,
քայլեցի, կամ էլ վազում էի, կամ սավառնում` ասես աննյութ մի էակ
դեպի հրապարակը շինարարական,
որտեղ մետաղաշուրթ Կամազը,
հանդիպելով ստվեր-արգելքիս, լաց եղավ անխաղալիք երեխայի պես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:09

Բարի կեսգիշեր

Բարի կեսգիշեր իմ հրե ընկեր,
բարի կեսգիշեր արևային այրվածքներին,
բարի կեսգիշեր օրվա գոլ շնչառությանը,
բարի կեսգիշեր մենության ընդվզումին,
և տիեզարական ճամփորդություններին,
պորտուգալական կոշիկս կարծես ոտքս սեղմում է…

Օրը ճկվում է ծուռ հայելու նման
և ցրիվ գալիս…
Ես նայում եմ շան աչքերի մեջ
և մարդկային ինչ-որ բան փնտրում…

Բարի կեսգիշեր այն գիշերին,
երբ մարդ-ընդվզումը ծնեց մահ
և քաղաքներ,
Բարի կեսգիշեր ազատագրված օդապարիկներին,
որ գունավոր հոգիներն ի ցույց դրեցին արևին
բարի կեսգիշեր այն արևին,
որ գիշերն այրվեց մինչև ամայացում,
և վաղորդյան մռութը լվաց ջրցան մեքենայով,
բարի կեսգիշեր մարդկային արյունն ու հոգին ախտահանող
երկաթե ջրցաններին,
քամին գալարում էր, ցնցում, փրփուրի պես ցիրուցան անում
կնոջ արնոտ մազերը,
օդապարիկները զննում էին ինձ և
աչքերիս մեջ մարդկային ինչ-որ բան փնտրում…

և լինելիքը չի էլ եղել,
սարսափի չռված աչքերը գլորվում են և
դեմ առնում երկաթե վահաններին,
մղջավանջերն այլևս իրականություն են,
մերձավորի կյանքը` հավերժական երազ,
բարի կեսգիշեր ապագայի գույնզգույն օդապարիկներին,
հեռադիտակի սուր ծայրին աչք չթարթող
գունավոր հեղափոխականներին
բարի կեսգիշեր,
սերը որձկաց ձուլվեց ատելության և
անուժության հետ,
մաղձ-ոտնահետքերով սահեց-անցավ
մեքենաների կմախքացած էության միջով,
բարի կեսգիշեր հրե մեքենաներ
երկաթե վկաներ,
երկաթե արևներ,
երկաթե բզեզներ մահաբեր, արդյոք
կարո՞ղ եք կշռել գինը պոռթկումի,
ազատության, ուսադիր-հրամանի և
արդարության,
կա՞րող եք կշռել հոգուս գրամները,
արդյո՞ք գիտեք որ արյուն է հոսում իմ երակներում
կեսգիշերային ճակատագրական միջատներ,
գիտե՞ք, որ Տերը մոռացել է զրահապատել մարմինն իմ
և երկաթ խառնել իմ անկայուն էությանը,
բարի կեսգիշեր երկրագնդի առաջին
բնակիչներին,
բարի կեսգիշեր երկաթե լուսատուներին:

Պորտուգալական կոշիկս սեղմում է ավելի տանջալի,
մարդկային ճիչը ցնցում է օդը և
քարի ծանրությամբ ասֆալտի մեջ մխրճվում,
որտե՞ղ փնտրեմ նրանց, ովքեր
երբեք չեն տեսնի գույնզգույն օդապարիկները,
երկնքում անհոգ ճախրող,
կարծես անտեղյակ,
թախծոտ-անկառավարելի,
գիշերը արյուն է թքում և
բերանը սրբում փայլուն ուսադիրով,
պետք է փրկվել,
անէանալ կոտրված սրտերի կամ
բորոտների արահետներում,
խանութների ցուցափեղկերը - փշուր-փշուր…

Բարի կեսգիշեր անէացած էություններին,
վանդակապատ մեքենայով ճամփորդողներին,
ժամ առ ժամ ճկվող թոքախտավորներին,
փայտե մուրճին ապավինողներին,
քիմիոթերապիա ընդունողներին,
որբանոցում կարեկցանքի և
ծննդյան կարկանդակի սպասողներին - բարի կեսգիշեր,
բարի կեսգիշեր,
խելագարությամբ դաջված Դոն Կիխոտերին,
դիսպանսեր կոչվածին
հավերժ դատապարտվածներին,
բարի կեսգիշեր տիեզարական որբությանը դատապարտվածներին,
կյանքին դատապարտվածներին –
- բարի կեսգիշեր:

P.S. Կոշիկներիս սեղմումը դարձավ անտանելի,
ոչ այս պահին, այլ
տարիներ շարունակ,
կեցցե իմ բոբիկությունը,
կեցցե պորտուգալական կաշին, քանի դեռ
շնչում է-բարուրում կենդանի
հորթուկին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:10

Ստրուկները

“Դատապարտվում եք ցմահ ազատազրկման մարդկության դեմ
գործած հանցանքի համար”
Հաագայի դատարանի դատավճռից

“Ես ոչ ոքն եմ, իսկ դո՞ւ: Միթե՞ դու նույնպես ոչ ոք ես, ուրեմն մենք երկուսս ենք…”
Էմիլի Դիքինսըն

Ես ստրուկ եմ,
իսկ դո՞ւ,
դու շնչում ե՞ս,
քայլելիս մտածում ես օրվա վերջնակետիդ մասին,
ձեռքերդ կատաղորեն մխրճում ես դատարկ գրպաններդ և
միշտ հապաղում,
որ դրանք չպատռես,
չզգաս ծալատակված էությունդ,
այն չտեսնես օտարի աչքերով,
կողքից…

Իսկ երկնքից ձնանման զանգված է թափվում,
թափվում է երկնքի հետ միասին…
Ես ու դու անցնում ենք,
ետ-ետ նայում,
փնտրում իրար,
փնտրում օտարի-սառը աչքերով,
քանզի երբեք չենք հասկանում,
որ գտել ենք…

Առավոտը ստրուկին ոչինչ չի խոստանում,
առավոտը սպասում է իր ստրուկներին,
ստրուկները անփոփոխ առավոտին են սպասում:

Առավոտ,
որ անարև լույսի աղբյուր է…

Ե՞րբ են մարդն ու ափը բռունց դառնում,
երբ կորցնում են այն, ինչը երբեք չե՞ն ունեցել,
երբ գիտեն, որ այն, ինչն իրենց են համարում,
շուտով կորցնելու՞ են,
երբ կորցնելու ոչինչ արդեն չունե՞ն.
և կամ նկատում են վազանցող կենսահյութը,
հավատում բռնապետերի հերթափոխի անկատարելությանը,
ոտքի դատարանն է գալիս`
□Բռնապետ, դուք դատապարտվում եք ցմահ ազատազրկման` մարդկության դեմ
գործած հանցանքի համար, դուք դատապարտվում եք, քանզի ձեր ստրուկներին չեք փորձել վերածել մարդու, դուք դատապարտվում եք ստրուկներ ծնելու համար, դուք դատապարտվում եք, քանզի ամեն առավոտ մանրակրկիտ կապել եք անտարբերության թանկարժեք փողկապը□

Ամբոխը շարժվեց փողոցն ի վար,
իհարկե, ի վար…
և նա ով դեռ ամբոխ չէր, փորձեց ցուցափեղկի մեջ շտկել դուրս ցցված-չենթարկվող մազափունջը…
ցուցափեղկի մեջ շարժվող մարդիկ,
ցուցափեղկի մեջ անշարժ ամբոխ,
ցուցափեղկի մեջ ժամանակը ետ էր պտտվում…

Հե՜յ, դու,
այո՛, դու,
դու առավոտյան արդուկած վերնաշապի՞կ ես հագնում-
արդուկած առօրյայիդ հետ միասին,
սազացնու՞մ ես փողկապդ սպասվող օրվա
հաշվառման տետրակի շապիկի գույնի հետ,
և հայելու մեջ լայնաբերան ժպտու՞մ կատարելությանն ընդառաջ.

ուրեմն բարև ստրուկ,
արդյոք երազ տեսե՞լ ես մինչ արթնացումդ,
դու երազներ տեսնու՞մ ես,
անշուշտ տեսնում ես,
երազներում տեսնու՞մ ես զույգ ծնկներդ զարդարող ահռելի
կոշտուկները…

She should have died hereafter:
There would have been a time for such a word. –
Tomorrow, and tomorrow, and tomorrow …
Վ. Շեքսպիր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 07 окт 2010, 20:11

Քիմիական գործարանում բնակվողները,
կամ վաղը, և վաղը, և վաղը…
(կամ ուղղակի` վերջին կոմեդիան)


Մի՞թե մեռնում ենք,
այսօ՞ր,
ո՛չ այսօր,
այլ գոնե վաղը,
և վաղը,
և վաղը…

Մերսեդեսիս ազնվական մռութը
խրվում է լքված
քիմիական գործարանի անկենդան դարպասներից ներս,
ուր մետաղի ջարդոնի ժանգոտ ընդերքում
կյանքը փթթում է,
արևներ ծնում,
գունատվում և
դեղին ամպեր դուրս թքում
գիշերվան ընդառաջ:

Երկինքը ապակի է,
արյան մատնահետքի տակդիր,
զգացում,
կարծես տուն եմ վերադարձել
ճամփորդությունից,
մեկօրյա բացակայությունից հետո,
վերադարձել եմ այնտեղ…
որտեղից անդին էլ չկա ոչինչ,
վերադարձել եմ այնտեղ, ուր ոչինչը փռել է իր փեշերը և
քաղաքներ հիմնել,
վերադարձել եմ այնտեղ, ուր երկինքն է ավարտվում և
բացվում է քաղաքակրթության իրական առավոտը,
խոսեք ինձ հետ ուրվականներ կենդանական, բուսական և
մարդկային,
խոսիր դատարկություն,
դու դեղին ես,
այնպիսին ինչպիսին ծնվեցիր,
ծավալվեցիր,
գնեցիր հոգիներ և
շունչ տվիր նրանց…
ես տուն եմ վերադարձել…

Կանգ առ, ակնթարթ –
սա իմ առաջին քիմիական գործարանն է,
իմ առաջին առերեսումը բորոտների հետ,
լոգանքը կոյուղաջրում
և ազատ անկումը դեպի կպչուն իրականության
սոսկալի-թաքնված աստառը,
բայց հապաղիր…
մի մազաթափ շուն պտույտ է գործում
ջարդոնների այս քարակերտում և
միզում ոտքիս վրա
ի նշան մարդ-ջերմության և
մարդու իրավունքների հավասարության,
ուրեմն…

Տարածքն այս կենսական է,
կենսունակ և կենսատու,
կյանքը շարունակվում է,
ատոմային սունկը` աճում և
մարդկանց ճակատին ճակատագրեր անձրևում:
Սա հենց իմ հարազատ քաղաքն է,
քիմիական իմ քաղաքը,
բերքավաքն ապագայի,
ու ծուխը մարդկային կերպարանքներ և ձևեր է
արարում,
հակագազն իմ ձևականություն է՝
փախուստի դրսևորում,
պարզունակ նահանջ…
հանիր հակագազդ - թող աչքը տեսնի,
թող լսեն ականջն ու հոգին,
ծաղիկների լացը պատուհանագոգին,
երկաթե մի թաթ
պաշտպանում է բուսական տարօրինակ այս էակին և
ձեռքի հետ ձևում մարդ-իրականի
հարուցիչը…

Բայց էլի հապաղիր,
այս հակագազը մեր դեմքն է իրական,
նյութական, կպչուն,
օբյեկտիվ հայելիներում տեսանելի,
հակագազը մեր էությունն է, որ կա,
մեր հոգին է,
սիրտն ու
թոքերը,
ո’չ,
հակագազը մեր մարդկային մռութը չի հագել,
հակագազ է հագել մեր հոգին,
ամբողջական էություն…

Միգուցե մենք հավատու՞մ ենք սիրուն և
կյանքին հավերժական,
անցնում են մարդիկ,
ընտանիքներ,
երեխաներ գրկներին,
մեջքներին կախած,
և թևատակ արված,
անցնում են և երկաթե ջարդոնի մեջ
մետաղներ զանազանում,
սևեռուն աչքեր՝ կարիքից ծնված,
սևեռուն ձեռքեր և քայլեր՝
ռիթմախախտ,
ժանգոտ արևներ,
թմրածության անողոք պահեր,
մարդը մենակ է ինքն իր հետ – մետաղին
դեմ հանդիման,
մետաղի ջարդոններով զարդարված այս այգում նա
երազում է ազդու ջիփի և կրծքեղ սիրուհու մասին,
բայց գործարանն այս իրական է…

և նյութականի ձեռքսեղմումով
իրական է դարձնում և ինձ,
իրականություն այնտեղ, ուր վերջանում է դաշնամուրի ստեղնաշարը,
իրականություն,
և մարդկային ամբոխներ,
ճակատագրի ռեզերվացիաներ,
խելագարված աչքեր,
սևագիծ անցումներ,
որտեղից, էլ չկա վերադարձ,
արնահոսում է ոտնաթաթը և ժանգը ներկում ժանգագույնով…

Դեղին մշուշ,
մշուշի ներսում մշուշ և
մարդկային ուրվագծեր,
մշուշի ներսում ճոճվող մանկական ճոճանակ,
նստատեղին` դատարկություն…
մանկության կիսաֆաբրիկատ …
ազատե՛ք,
փրկե՜ք մեր երկաթե էությունը,
փրկե՜ք մեր հոգիները զրահապատ,
փրկե՜ք,
փրկե՜ք,
փրկե՜ք.
փրկե՜ք,
մեկնիր ձեռքդ,
շոշափիր մեկ ուրիշի ափը կոշտացած,
քսվիր քո կողամասով մյուսի
անհարթ գլխին և կոշտ մազափնջին,
մենք նույնն ենք – հավասար,
քիմիական լքված գործարանի պատերի ներքո,
միևնույն հակագազե մռութը,
շնչառությունը անհարթ-վախվորած,
նույն մետաղը ժանգոտած և
տախտուկ,
նույն…

Չքվում է այս պատկերը անիրական-առօրյա,
շփոթել եմ ճանապարհը և ղեկս շուտ եմ թեքել դեպի աջ,
նորակերտ (միլիոնչիկների) թաղամասն է հարևանը այս լքված հրեշի,
փարոսն իմ այդ օրվա և
վերջաբանը ռադիոթափոն-տեսիլքի:

Փոխանցման տուփի բռնակը տեղավորում եմ
“R”-ի հարկաբաժնում և բռնում
ճամփան հետդարձի…
փրկության…
Փոքրիկ մի կատու ավելի է փոքրանում
հետընթացիս զուգահեռ,
նա անցնում է այնտեղով,
ուր մի ժամանակ դարպասներն են ճռճռացել,
ճչացել,
անցնում է գիտակցելով իր ամեն քայլի կարևորությունն ու անշրջելիությունը, անցնում է և
ռադիոակտիվ հետքեր թողնում,
անցնում է պայմանով, որ փրկվելու է և
նոր սկիզբ արարի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Ahrefs [Bot] и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз