СТАНЬ VIP

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:24

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Vahe Armen.jpg
Vahe Armen.jpg (9.23 кб) Просмотров: 1105


Վահե Արմենը ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Երկու տարի սովորել է Լոնդոնում:Բանաստեղծությունների առաջին գիրքը`»Դեպի սկիզբ», լույս է տեսել Իրանում: 1999 թ. Հայաստանի «Ապոլոն» հրատարակչությունը լույս է ընծայում Վ. Արմենի` «Ճիչ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Ի դեպ, Վ. Արմենի առաջին երկու գրքերը առանձին գրքերով թարգմանվել են նաև անգլերեն: 2005 թ. Իրանի «Մեշքի» հրատարակչությունը լույս ընծայեց Վ. Արմենի պարսկերեն լեզվով գրած բանաստեղծությունների ժողովածուն` «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ», որը Իրանում կայացած խաղաղությանը նվիրված պոեզիայի միջազգային փառատոնին արժանացավ բարձր մրցանակի: Այս գրքի մասին շատ է գրվել պարսկական մամուլում և իրանցի շատ հեղինակավոր բանաստեղծներ դրվատանքի խոսքեր են գրել Վ. Արմենի պոեզիայի մասին: Վ. Արմենի թարգմանությամբ առանձին գրքերով Իրանում հրատարակվել է Փունե Նեդայիի, դրամատուրգ- բանաստեղծ Ռասուլ Յունանի բանաստեղծությունների ժողովածուները: Վ. Արմենի թարգմանությամբ առանձին գրքով Իրանում լույս է տեսել հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան ինչպես նաև` «Բոլորովին ուրիշ աշուն» վերտառությամբ, Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների ընտրանին:
Մեծ է Վ. Արմենի ներդրումը հայ-իրանական մշակույթների մերձեցման ասպարեզում:
Բոլորովին վերջերս Իրանի «Ահանգի դիգյար» հրատարակչությունը ընթերցողի դատին հանձնեց Վահե Արմենի`»Կռունկների թռիչքից հետո», պարսկերեն լեզվով գրած նրա բանաստեղծությունների նոր ժողովածուն, որից մի շարք ներկայացնում ենք հայ ընթերցողին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:25

ԿԱՏԱԿ

- Տղաս, պատերազմու՞մ ես անդամալույծ դարձել:
- Խաղաղ ժամանակ, գեներալ:
- Կատակու՞մ ես:
- Հազվադեպ,
Հիմնականում բանաստեղծություններ եմ գրում:
- Բանաստեղծություններդ կվաճառես ինձ:
- Գեներալ, կատակու՞մ եք,
Աշխարհը
Մի վաշտի մեջ չի տեղավորվի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:26

ՆԱՇՈՅԻ* ԼԱՑԸ

Եվ խախտվեց լռությունը
Արյունոտվեց այս բանաստեղծությունը
Մի թռիչքով և
Գնդակի կրակոցով

Ինչ անեմ, Նաշո
Ինչպես ամենուր
Այս անիծյալ բանաստեղծության մեջ էլ
Աղավնու արագությունը
Չգերազանցեց
Գնդակի արագությանը
Ճակատագրի

* Բանաստեղծի կատվի անունը:/ծ.թ./
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:26

ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

Այս կեսգիշերին
Լռությունը
Անխնա կսմթում է
Մարմինը տավիղի

Հրացանները դատարկ են
Ինչպես հյուրասիրությունից հետո
Գինու շշերը սեղանի վրա

Հայացքները սառն են
Ինչպես մի կաթիլ արյան մեջ
Կեսօրվա պատկերն արևի

Մի փակիր տետրը
Երկինքը հարբած է ու
Հողը մերկ

Մի փակիր տետրը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:27

ԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Ծիծաղելի է չէ
Այն խաղում
Վայր էինք ընկնում և
Վիրավորվում էինք

Այս խաղում
Վիրավորվում ենք ու
Վայր ենք ընկնում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:27

ԽՐԽԻՆՋ

Լռությունը
Հառաչի դիակն էր
Որ կախվեց կոկորդում

Լռությունս
Հողին հանձնեք

Կեսգիշերային անքնությունս և
Մրմունջներս
Ամուլ մի ձի
Կխրխնջա
Աշխարհի ականջին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:28

ԺՊԻՏ

Ինչ տխուր է
Ժպիտն այն մանկան
Ինչպես
Մշտապես փայլուն կոշիկները
Անդամալույծի ոտքերին
Ինչպես
Մատիտը և սպիտակ թուղթը
Գրպանում մեռած պոետի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:28

ԶՐՈՒՅՑ ՄԻ ԲԱԺԱԿ ԹԵՅ ԽՄԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ

Լռեցի
Ծիծաղեց և ասաց
Չի հիշում

Այն ճանապարհներն որ անցել է
Այն դռները որ բախել է
Այն սերերը որ փորձարկել է

Լռեցի
Արտասվեց և ասաց
Դեռևս հիշում է

Այն ճանապարհները որ չի անցել
Այն դռները որ չի բախել
Այն սերերը որ չի փորձարկել
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:29

ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԳԻՐՔԸ

Հանրահաշվի գրքում
Գրել էի
Ափիս մեջ
Կրակ կբերեմ
Քեզ համար

Գիրքը մոռացա դասարանում և
Կրակը մարեց
Սակայն ձեռքերս
Եվ մի այլ աղջկա ուսերը
Այս խաղում
Այրվեցին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:30

ՄԱՆԿԱԿԱՆ

Փակում էի աչքերս և
Հաշվում էի մինչև հարյուր
- Գնա
Թաքնվիր

Քեզ գտնում էի
Ծովափին թողած քո ոտնահետքերից
Եվ կրիաների հայացքի ուղղությունից

Փակում եմ աչքերս և
Հաշվում եմ մինչև հարյուր
- Գնա
Թաքնվիր

Քեզ կգտնեմ
Ծովի վրա թողած քո ոտնահետքերից
Եվ կռունկների հայացքի ուղղությունից
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение