СТАНЬ VIP

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 21:30

ՄՈԽՐԱՎՈՒՆ ՓՈՂՈՑԸ ԵՎ ՄԻ ՏՈՒՓ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԱՏԻՏ

Ամուլ լռության մեջ
Դու հառաչում ես
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի մանուկ է ծնվում

Դու մնում ես փակ դռների ետևում և
Իմ բանաստեղծության մեջ
Ցրտից մեռնում է ազնվասարեկը
Լուսամուտի բազրիքին

Դու ժպտում ես հայելու մեջ
Եվ իմ բանաստեղծության մեջ
Հզոր մի ամպ
Իր ցանկասիրությունն է բավարարում ծովից
Դու մի կում գինի ես խմում և
Իմ բանաստեղծության մեջ
Հարբում են բոլոր բառերը

Դու փականի մեջ պտտեցնում ես բանալին
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի կին իր հետ տուն է տանում
Արեգակին

Դու անցնում ես տաճարի կողքով և
Իմ բանաստեղծության մեջ
Վայր է իջնում
Մի նոր աստվածուհի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 21:31

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեկ փողոցում
Մի կին,
Որի աչքերը ոչ մի նմանություն չունեին քո աչքերին`
Ժպտաց ինձ,
Դանդաղ մոտեցավ
Եվ մտերմիկ ձայնով,
Որ ոչ մի նմանություն չուներ քո ձայնին`
Հարցրեց.
- Մենք որտե՞ղ ենք հանդիպել,
Այն անավարտ պատմության մեջ չէ՞ր:
Չգիտեմ ինչու այդ կինը
Հանկարծ քեզ հիշեցրեց,
Եվ ասացի.
- Ինչու չէ,
Այն պատմության մեջ էր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՀԵ ԱՐՄԵՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 21:32

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Շադի Մովահեդին

Թզբեի թելը
Պատռվեց բանաստեղծոտված ձեռքերիս մեջ
Ցորենի հատիկները
Հողին թափվեցին
Հեռավոր ցորենի արտում

Գրադարանում մի պատանի
Հայացքով քաղեց «Զայրույթի ողկույզները»*
Եվ Աստված
Լուվրի խառնամբոխում
Ժպտաց
Ժոքոնդային

*Ամերիկացի գրող Ջոն Շտայնբեկի համանուն վեպը:/ծ.թ./
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱՀԵ ԱՐՍԵՆ
    Вложения Harutin » 07 окт 2010, 20:06
    8 Комментарии
    2505 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    07 окт 2010, 20:11
  • ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
    1, 2 Harutin » 20 сен 2010, 22:53
    13 Комментарии
    2402 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:26
  • ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
    1, 2Вложения Harutin » 29 сен 2010, 20:09
    14 Комментарии
    1059 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 сен 2010, 20:15
  • ԱՐՄԵՆ ԱՆՈՅՇ
    Harutin » 03 янв 2011, 01:27
    1 Комментарии
    637 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 01:28
  • ԱՐՄԵՆ ՍԵՎԱՆ
    Harutin » 03 янв 2011, 01:57
    2 Комментарии
    1121 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 01:59