
(88.21 кб) Просмотров: 5861
ԿենսագրությունըՎահան Թոթովենցը ծնվել է
1889 թ-ի սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի,
Եփրատի ափին գտնվող
Մեզրե քաղաքում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Ծնողները սերում էին
Ակն քաղաքից, այսպես Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր իր հայրը նաև ուներ ազնվական ծագում, որոնք
18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։ Վահանի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև
«հին հռովմեական ճանապարհ»։
1915-ին մոտ
400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է ազատագրական պայքարին։ Սակայն Արևմտյան Հայաստանի մեկ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը որոշում է ցրել հայկական խմբերը։ Վահան Թոթովենցը քանի մը ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ։
1917-1918-ին Թիֆլիսում աշխատում է զորավար Անդրանիկի հրատարակած
«Հայաստան» թերթի խմբագրությունում, մասնակցում է Անդրկովկասի մշակութային կյանքին։
1920-ի մայիսին Թոթովենցը թողում է Կովկասը, մեկնում է Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է.
«Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։
1922-ին վերադառնում է Սովետական Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակում է
«Փոթորիկին մեջ» (1922) վեպը։
1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների Ա. համագումարին։
19-րդ դարի վերջին Խարբերդը ապրում էր աննախադեպ տնտեսական և մշակութային զարգացման փուլով։ Այս ժամանակ գավառում գործում էին
«Եփրատ» քոլեջը իր բարձրագույն վարժարաններով, իսկ հենց Մեզրեյում՝
«Ազգային Կեդրոնական» վարժարանը։
Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Հակոբյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց անձնվեր ջանքերով այն դարձել էր հռչակավոր կրթության օջախ, ուր էլ ընդունվել էր
Վահանը 1897 թ.։ Վարժարանում Թոթովենցը առավելապես նվիրված էր հայերենի ուսուցմանը և գրում էր բանաստեղծություններ, որոնք լույս էին տեսնում վարժարանի ձեռագիր ամսաթերթում՝ մորական
Գույումճյան ազգանվան տակ։ Վահանը իր ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախակիորեն այցելում էր Խարբերդ քաղաքում գտնվող Թլկատինցու
«Կարմիր դպրոց» անհատական վարժարանը, ուր ստացել է գրական ուղղություներ։ Այս տարիքում Թոթովենցը խորապես տարված էր
Դուրյանի ու
Մեծարենցի քնարով, ինչը և ոգեշունչ էր ծառայել իր առաջին բանաստեղծական թոթովանքներին։
Ստեղծագործական կյանքԱվարտելով տասնամյա վարժարանը
1908 թ., Վահանը մեկնում է Պոլիս, որտեղ նույն տարում լույս է տեսնում իր
«Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝
«Սրինգ» ժողովածուն։
1909-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք,
1912-ին ընդունվել Վիսքոնսինի համալսարանը, որտեղ սովորել է գրականության, պատմության և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորում է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթանում է համաշխարհային դասական գրականության հետ։ Ուսանողական տարիներին ստիպված է լինում իր ապրուստի փողը հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներով, բայց հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը։
1916-1920-ին հրատարակել է
«Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները,
«Ողբ անմահության» (1916), «Արևելք» (1918) պոեմները,
«Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, հրապարակագրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամբ։
1923-ին Երևանում խմբագրել է
«Շեշտ» երգիծական ամսագիրը,
1924-1926-ին աշխատել է Երևանի պետական համալսարան-ում,
«Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա
«Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։
«Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։
1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան
«Ամերիկա» (1929) պատմվածաշարը,
«Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։ Հայֆիլմում
«Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանվել է
«Կտոր մը երկինք» ֆիլմը։
Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված
«Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։ Թոթովենցի լավագույն գործերից են
«Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933) ինքնակենսագրական վեպը,
«Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները,
«Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։ Թոթովենցը գնդակահարվել է
1938 թվականին։